ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը անցկացված դասընթացի ընթցքում փորձագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ազգային ոստիկանության կողմից կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։Վարժանքի սցենարը զարգացել է փուլային կերպով։ Սկզբում մոդելավորվել է խաղաղ հավաքի իրավիճակ, որի ընթացքում Ոստիկանության գվարդիայի ծառայողները ներկայացրել են օրինական պահանջներ։ Այնուհետև, ըստ սցենարի, հավաքի մասնակիցների մի մասը չի ենթարկվել օրինական պահանջներին, իրավիճակը աստիճանաբար սրվել է, իսկ ամբոխի վարքագիծը դարձել է անկառավարելի։Իրավիճակի փոփոխությանը համապատասխան՝ ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունների մարտավարությունը՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ցուցադրվել են հատուկ միջոցների և ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակիցների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։ Վարժանքի ավարտին վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատարությունը ֆրանսիացի փորձագետներին հանձնել է շնորհակալագրեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիացի փորձագետները վերապատրաստել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներին
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մարտավարական մոտեցումների։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Пожар в Калифорнии разрастается: 16 тыс. человек вынуждены эвакуироваться
Sputnik Armenia / 8 minutes ago

Приз Березовского: как футбол приобщил к армянской истории
Sputnik Armenia / 29 minutes ago

Եվրոպասեր հասարակությանը պետք է զգուշացնել, որ իրենց սխալ են կողմնորոշում. Սուրենյանց
Sputnik Armenia / 44 minutes ago

Эмма Погосян стала чемпионкой Европы по тяжелой атлетике U23 в Албании
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Այս ընտրությունները հայ տեսակի, ինքնության և հավատքի ամրության պաշտպանության համար է․ Մանուկյան
Yerkir / 9 minutes ago

#ՀԻՄԱ. COP-17- ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 9 minutes ago

Անընդունելի և անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավը․ Եզրաս Սրբազան
Aravot / 11 minutes ago

Մակրոնը հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին․ Le Monde
ABC Media / 20 minutes ago