ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. COP17–ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոցի տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։