Զանգվածային անկարգությունների նոր ալիք է սկսվել Ֆրանսիայում. ոստիկանությունն արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում է Փարիզում, Մարսելում և Լիոնում անցկացվող ցույցերի մասնակիցներին, որոնք իրենց հերթին քարեր և շշեր են նետում ուժայինների վրա:BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցերին մասնակցում են աշակերտներ, ծայրահեղ ձախ ակտիվիստներ, նախկին «դեղին բաճկոնների» անդամներ, տաքսիստներ, բուժքույրեր, շինարարներ և արհմիությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 500 բողոքի ակցիայի անցկացում:Նշենք, որ Ֆրանսիայի ուժային կառույցները բազմիցս մեղադրվել են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դրվագներից մեկում ոստիկանական ռետինե գնդակի արձակման հետևանքով 15-ամյա դպրոցականը զրկվել է աչքից։ Մեկ այլ դեպքում 14-ամյա պատանին կորցրել է ձեռքը՝ գետնից բարձրացնելով լուսաձայնային նռնակ: Երկու միջադեպերի հանգամանքները շարունակում են քննվել, իսկ դրանցից հետո դադարեցվել է լուսաձայնային նռնակների որոշակի տեսակների կիրառումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զանգվածային անկարգությունների նոր ալիք Ֆրանսիայում. մի շարք քաղաքներում բախումներ են
Ֆրանսիայում կրկին բախումներ են. ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել էր դեռևս մինչև համազգային բողոքի ակցիաների սկսվելը, որոնք կապված են կյանքի և վառելիքի գների բարձրացման հետ: Ակցիաներին միացել են նաև ուսանողները։

More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 2 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 3 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 4 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 4 hours ago
Related coverage

Հաշվետու ցուցահանդես՝ Գեղարվեստի քոլեջի 105-ամյակին
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Azg / 2 hours ago

Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցում ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել. շենքը հիմնանորոգվելու է
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago

Արհեստական բանականությունը կրթության մեջ. Հայաստանը պատրա՞ստ է փոխել ուսուցման և մտածողության մշակույթը
Aravot / 4 hours ago