Հորմուզի նեղուցում նավթային հսկա լցանավ է պայթել: Tasnim գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ 2 մլն բարել նավթ տեղափոխող նավն ընթանում էր Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով:Ականի պայթյունի հետևանքով նավի վրա ուժեղ հրդեհ է բռնկվել։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը չեն պարզաբանել՝ որ երկրի լցանավի մասին է խոսքը, չեն նշել նաև անունը։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցը հատել փորձող մեկ այլ լցանավի պայթյունի մասին։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: