Երևանում հուշարձան տեղադրելն այսօր ավելի հեշտ է, քան պետք է լիներ։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում այս հայտարարությունն արեց ուրբանիստ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանը։Մնացականյանն անդրադարձավ Երևանի ինքնության մաս կազմող Մհեր Մկրտչյանի՝ հոկտեմբերի 10-ին տեղադրված արձանի շուրջ քննարկումներին։«Ֆրունզի խարիզման այդ արձանում չկա», - նշեց նա` հավելելով, որ հուշարձանը պետք է փոխանցի ոչ միայն մարդու արտաքին նմանությունը, այլև նրա անհատականությունն ու էությունը։Մնացականյանը շեշտեց` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։Խոսելով գորգանախշերով հետիոտնային անցումների մասին՝ Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոնի հիմնադիրը կարևորեց մասնագետների կարծիքը։ Նրա դիտարկմամբ՝ գորգային մոտիվները քաղաքային միջավայր տեղափոխելիս պետք է հաշվի առնել հայկական գորգագործության ավանդույթները, գունային առանձնահատկություններն ու խորհրդաբանությունը։Զրույցում անդրադարձ է արվում նաև Երևանի պատմական շենքերի պահպանությանը, Կոնդի ինքնությանը, հանրային տարածքների կազմակերպմանը և քաղաքաշինության համակարգային խնդիրներին։ Մնացականյանի կարծիքով՝ քաղաքի զարգացումը չի սահմանափակվում մայթերի ու խաղահրապարակների բարեկարգմամբ․ անհրաժեշտ է մասնագիտական պատասխանատվություն, ինչպես նաև հստակ չափանիշներ և Երևանի պատմական ու ճարտարապետական ժառանգության գիտակցում։Ինչպե՞ս պահպանել Երևանի ինքնությունը և միաժամանակ բաց լինել նոր արվեստի ու քաղաքային լուծումների համար։ Այս և այլ հարցերի պատասխանները` տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հիմա կարելի է երկու զանգով Երևանում արձան ունենալ․ Վիկտոր Մնացականյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի կարծիքով` հանրային արվեստի գործերը պետք է անցնեն մասնագիտական գնահատում, իսկ դրանց տեղադրումը պետք է ներդաշնակ լինի տարածքի պատմությանն ու բնույթին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
Sputnik Armenia / 7 hours ago

Общественный совет Арцаха осудил молчание Гутерриша о праве армян Карабаха на возвращение
Sputnik Armenia / 8 hours ago

Դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Sputnik Armenia / 9 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 9 hours ago
Related coverage

Գյումրու ոսկե հուշամեդալ՝ ռուսական շոուբիզնեսի աստղերին նվագակցող տաղանդավոր երաժշտին
Aravot / 6 hours ago

Փաշինյանը դերասանություն է անում՝ ներկայանալով արևմտամետ
Noyan Tapan TV / 7 hours ago

Գյումրիի համերգը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
News.am / 8 hours ago

Գյումրու տոն` Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում
Aravot / 11 hours ago