Հորմուզի նեղուցում մեկ օրում երկրորդ նավթային լցանավն է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Իրանական կողմի տվյալներով՝ նավը փորձել է նեղուցով անցնել այն երթուղով, որը ԻՀՊԿ-ում անօրինական են անվանել: Նշվում է նաև, որ Հորմուզի նեղուց մտնելուց առաջ լցանավի անձնակազմն անջատել է նավիգացիոն համակարգերը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Հորմուզի նեղուցում 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավ է պայթել։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: