ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնել է ՊՆ-ն:Հարվածների արդյունքում Լուցկ քաղաքում խոցվել է «Կրոմբերգ ընդ Շուբերտ» ձեռնարկությունը, որը ավտոմոբիլային տեխնիկա էր վերանորոգում Ուկրաինայի զինված ուժերի համար:Տերնոպոլի մարզի Կոլոդնոյե բնակավայրում խոցվել է ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էլեկտրական ենթակայանը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։