Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանիների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Ադրբեջանում աշակերտուհիներին գլխաշորով դպրոց չթողնելու վերաբերյալ լուրերին և դրան հաջորդած քննարկումներին՝ ընդգծելով երկրի ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը։ Թուրքիայից հնչած քննադատությունների ֆոնին Յըլդըրըմը, ով հանդիսանում է նաև Թուրքիայի նախագահին առընթեր Բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամ, հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրող Ալի Վալիևին։ Նա շեշտել է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը հարգանքով վերաբերվելու կարևորությունը։ «Ո՞վ կարող է համարձակվել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նման բան մենք կտրականապես չենք ընդունում։ Նման փորձ անողներին ամենախիստ կերպով կպատժենք»,- հայտարարել է Յըլդըրըմը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է կայացնում իր որոշումները, իսկ Թուրքիայի պարտավորությունն է հարգանք ցուցաբերել դրանց նկատմամբ։ Յըլդըրըմը հավելելէ, որ Թուրքիան նույն մոտեցումն է ակնկալում նաև Ադրբեջանից, և մինչ օրս դրան հակասող դրսևորումներ չեն նկատվել: Աղբյուր՝ Kronos The post Թուրքիայի նախկին վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում գլխաշորի շուրջ ծավալված քննարկումներին appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի նախկին վարչապետն անդրադարձել է Ադրբեջանում գլխաշորի շուրջ ծավալված քննարկումներին
Նա շեշտել է երկու երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը հարգանքով վերաբերվելու կարևորությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով
Ermenihaber / Oct 16

Ruben Rubinyan, Ukrayna Yüksek Rada Başkanı ile bir araya geldi
Ermenihaber / Oct 16

İbrahim Yumaklı: Ermenistan-Türkiye normalleşme sürecine yeni ivme
Ermenihaber / Oct 16

Abbas Arakçi: Ermeni ortaklarımıza güveniyoruz
Ermenihaber / Oct 16
Related coverage

Այս անգործության պայմաններում իշխանությունը լիուլի ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ
24TV / 24News / 3 minutes ago

Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել
168 Jham / 7 minutes ago

Բաղունցը կոչ է արել COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել արցախահայերի իրավունքներին
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Երևանում «Opel»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր
Shant News / 11 minutes ago