Թուրքիայի Սահմանադրական դատարանը (AYM) աուդիտի արդյունքների հիման վրա 15 քաղաքական կուսակցությունների ղեկավարների դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել դատախազություն։ Ըստ «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշումների՝ ստուգվել են 24 քաղաքական կուսակցությունների տարբեր ժամանակաշրջանների վերջնական հաշվետվությունները։ Որոշ կուսակցությունների հաշվետվություններ ճանաչվել են «Քաղաքական կուսակցությունների մասին» թիվ 2820 օրենքին համապատասխան։ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ մի շարք կուսակցությունների հաշվետվություններ թեև համապատասխանել են օրենքին, սակայն ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացվել: Այդ հիմքով դատարանը որոշել է դատախազություն դիմել հետևյալ 15 կուսակցությունների ղեկավարների դեմ՝ «Ջիհան» (Cihan Partisi), «Սեր և հարգանք» (Sevgi ve Saygı Partisi), «Արդար Թուրքիա» (Adil Türkiye Partisi), «Արդարություն և միասնություն» (Adalet Birlik Partisi), «Թուրքական միություն» (Türk Birliği Partisi), «Ճնշվածների սոցիալիստական» (Ezilenlerin Sosyalist Partisi), «Նորարարություն» (Yenilik Partisi), «Իրավունք և խաղաղություն» (Hak ve Huzur Partisi), «Կոմունիստական» (Komünist Parti), «Պահպանողական վերելք» (Muhafazakar Yükseliş Partisi), «Իմ Թուրքիա» (Türkiyem Partisi), «Լուսավոր ապագայի» (Aydınlık Geleceğin Partisi), «Հեղափոխական բանվորական» (Devrimci İşçi Partisi), «Լուսավոր ժողովրդավարություն» (Aydınlık Demokrasi Partisi) և «Ուժերի միավորում» (Güç Birliği Partisi)։ Որոշումը հիմնված է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 111-րդ հոդվածի 1-ին մասի վրա։ Այդ հոդվածի համաձայն՝ դատախազության վարած գրանցամատյանների համար պահանջվող տեղեկություններն ու փաստաթղթերը չտրամադրող կամ 102-րդ հոդվածի դրույթները խախտող պատասխանատուներին սպառնում է երեքից վեց ամիս ազատազրկում կամ 15-ից 30 մլն լիրա տուգանք։ Աղբյուր՝ Diken The post Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել
Ստուգվել են 24 քաղաքական կուսակցությունների տարբեր ժամանակաշրջանների վերջնական հաշվետվությունները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով
Ermenihaber / Oct 16

Ruben Rubinyan, Ukrayna Yüksek Rada Başkanı ile bir araya geldi
Ermenihaber / Oct 16

İbrahim Yumaklı: Ermenistan-Türkiye normalleşme sürecine yeni ivme
Ermenihaber / Oct 16

Abbas Arakçi: Ermeni ortaklarımıza güveniyoruz
Ermenihaber / Oct 16
Related coverage

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 3 hours ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 5 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 5 hours ago

Այս իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի բացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ
Noyan Tapan TV / 5 hours ago