Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում այցելել են Ստամբուլում բնակվող հայ գործարար՝ Արետ Նիշան Թոփուզօղլուին (Արետ Նշան) պատկանող «Topuz Soğutma Isıtma Sanayi ve Ticaret A.Ş.» ընկերություն և ծանոթացել դրա գործունեությանը, արտադրատեսականուն ու արտահանման ուղղություններին։ Նշենք, որ ընկերությունը պլաստիկե դետալներից արտադրում է լվացքի մեքենաների և այլ կենցաղային տեխնիկայի պահեստամասեր։ Հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արետ Նշանն անդրադարձել է ընկերության գործունեությանը, Հայաստան-Թուրքիա առևտրային կապերին, երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին և սահմանների բացման հեռանկարներին։ Հայ գործարարը նշել է, որ մինչև 2000 թվականը համագործակցել են Թուրքիայում հայտնի «Arçelik» ընկերության հետ, որն արտադրում է կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենաներ, սառնարաններ և սպասք լվանալու մեքենաներ։ Նա հայտնել է, որ իր ընկերությունը հիմնականում ներմուծումներ է անում Իտալիայից ու Չինաստանից և արտահանում Եվրամիության երկրներ ու Թուրքիային սահմանակից երկրներ։ Արետ Նշանը, խոսելով Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, նշել է, որ իր ընկերությունն առաջին անգամ Հայաստան ապրանք է արտահանել մոտ մեկ ամիս առաջ։ Նաև հայտնել է, որ մինչ այդ իր ընկերությունը ոչինչ չի արտահանել Հայաստան։ Նա նկատել է տվել է դեպի Վրաստան արտահանումների ծավալը բավականին մեծացել է։ «Իհարկե, մտածում եմ դեպի Հայաստան արտահանում անելու մասին, արդեն իսկ շատ երկրներ ենք արտահանում ու կարծում եմ, որ իմ ընկերության արտադրանքը Հայաստանում հետաքրքրություն կառաջացնի։ Շուտով ծրագրում եմ այցելել Հայաստան և միգուցե ձեր՝ այսօրվա այցն այդ գործընթացն ավելի կարագացնի»,- ընդգծել է հայ գործարարը։ «Երբ բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, շատ կցանկանամ, որ իմ ընկերությունն ու արտադրվող ապրանքները ներկայացվեն Հայաստանում», – եզրափակել է Արետ Նիշանը։ Աղբյուր՝ Ermenihaber.am The post Պոլսահայ գործարարն 1-ին անգամ ապրանք է արտահանել Հայաստան appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պոլսահայ գործարարն 1-ին անգամ ապրանք է արտահանել Հայաստան
Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում հանիպել են հայ գործարար Արետ Նիշան Թոփուզօղլուի հետ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով
Ermenihaber / Oct 16

Ruben Rubinyan, Ukrayna Yüksek Rada Başkanı ile bir araya geldi
Ermenihaber / Oct 16

İbrahim Yumaklı: Ermenistan-Türkiye normalleşme sürecine yeni ivme
Ermenihaber / Oct 16

Abbas Arakçi: Ermeni ortaklarımıza güveniyoruz
Ermenihaber / Oct 16
Related coverage

«ԱՄԻՕ բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 561 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 7 hours ago

Երիկամի վաճառք․ գոյատևման գինն Աֆղանստանում
Azatutyun / 9 hours ago

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Aravot / 10 hours ago

Պետք է առաջիկայում մեր միջազգային գործընկերների հետ վերահետազոտենք մեր ընդերքը՝ հասկանալու, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կան․ Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Aravot / 10 hours ago