Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մասնակցությունը լայն արձագանք է ստացել Թուրքիայում։ Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, սակայն Հերցոգին Բաքու տեղափոխած՝ «Շուշա» անունը կրող ադրբեջանական օդանավն անցել է նաև Թուրքիայի տարածքով։ Թուրքիայից հնչող քննադատություններին արձագանքել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ կտրուկ հակադարձելով այն թուրքական շրջանակներին, որոնք ամեն առիթ օգտագործում են Բաքվի դեմ թշնամանք հրահրելու համար։ Գործակալությունը նշել է, որ այցը կատարվել է ոչ թե հատուկ, այլ սովորական առևտրային չվերթով։ Ըստ APA-ի՝ Իսրայելի նախագահը, նրա տեղակալը և փոքրակազմ պատվիրակությունը Բաքու են ժամանել Բաքու–Թել Ավիվ–Բաքու երթուղու առևտրային չվերթով։ Նրանք, ինչպես մյուս ուղևորները, տոմս են գնել և թռել սովորական կարգով, ուստի Ադրբեջանի կողմից նրանց հատուկ ինքնաթիռ չի հատկացվել։ Ադրբեջանական իշխանություններն անդրադարձել են նաև Թուրքիայի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ այցը քննարկման առարկա դարձնելը ճիշտ մոտեցում չէ։ Նրանց խոսքով՝ Հերցոգի օգտագործած չվերթի և Բաքու ժամանելու ընթացակարգի մասին անհիմն պնդումները տրամաբանական հիմք չունեն։ Աղբյուր՝ Iscihaber.net The post Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով
Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, բայց Հերցոգին Բաքու տեղափոխած «Շուշա» օդանավն անցել է Թուրքիայով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Ruben Rubinyan, Ukrayna Yüksek Rada Başkanı ile bir araya geldi
Ermenihaber / Oct 16

İbrahim Yumaklı: Ermenistan-Türkiye normalleşme sürecine yeni ivme
Ermenihaber / Oct 16

Abbas Arakçi: Ermeni ortaklarımıza güveniyoruz
Ermenihaber / Oct 16

Ermenistan Başbakanı, İran Cumhurbaşkanı ile bir araya geldi
Ermenihaber / Oct 16
Related coverage

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում
Armenpress / 3 hours ago

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 6 hours ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 8 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 8 hours ago