Հոկտեմբերի 17-ը Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի օրն է։ Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Սբ. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում: Սբ. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին հիմնադրվել: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Սբ. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Սբ. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է: Սբ. Ղուկաս Ավետարանիչը երրորդ Ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում: Սբ. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում: The post Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 9 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 9 hours ago

Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Alpha News / 9 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 10 hours ago
Related coverage

Աստված հեռո՞ւ է, թե՞ մոտ
168 Jham / 7 hours ago

Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Ասողիկ աբեղա Կարապետյան
Aravot / 12 hours ago

Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ․ Հայր Ասողիկ
ABC Media / 12 hours ago

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր Աթոռ չայցելելը ցավալի և դատապարտելի է․ Հայր Ասողիկ
Azg / 12 hours ago