ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ը այս տարի կանցկացվի Հայաստանում: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը...