Իրանի հարավային Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքի նավահանգստի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով վիրավորվել է երեք ձկնորս։ Ինչպես տեղեկանում է Mehr գործակալությունից, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետարանը։ Նահանգապետի քաղաքական և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին հայտնել է, որ ձկնորսական նավակը հարվածի է ենթարկվել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան։ Միջադեպից հետո համապատասխան մարմինների հետ համակարգմամբ Սիրիկի շրջանային հիվանդանոցը բերվել է պատրաստականության վիճակի՝ տուժածներին ընդունելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Միջադեպը գտնվում է պատկան մարմինների ուսումնասիրության և հսկողության ներքո։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / Oct 14

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / Oct 14

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / Oct 14

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / Oct 14
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / Oct 14

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / Oct 14

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14