Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերության պետականացման գործընթացի հաջորդ փուլում Կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը նախատեսվում է առաջիկա օրերին։ Պետրոսյանն այս մասին հայտնել է Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի ստորաբաժանումներ կատարած այցից հետո, որի ընթացքում ներկայացրել է նաև «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը՝ ստորև․ «Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։ Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝ 🔹841 երկաթբետոնե հենասյուներ, 🔹39 ուժային տրանսֆորմատորներ, 🔹101 կմ օդային գծեր, 🔹2.7 կմ մալուխային գծեր, 🔹ավելի քան 17.000 էլեկտրոնային հաշվիչներ։ Քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելը, դրանց օպերատիվ արձագանքելը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելը մեր առաջնահերթություններից են։ Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ հաջորդ հանգրվանը կլինի ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին»։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերության պետականացման գործընթացի հաջորդ փուլում Կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։ Նրա խոսքով՝ որոշման ընդունումը նախատեսվում է առաջիկա օրերին։ Պետրոսյանն այս մասին հայտնել է Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի ստորաբաժանումներ կատարած այցից հետո, որի ընթացքում ներկայացրել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 11 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 11 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 12 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 12 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 11 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 11 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 11 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 11 hours ago