Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել ԵՄ երկրներին համաձայնության գալ Ուկրաինայի հարցում միասնական դիրքորոշման շուրջ, կամ նշանակել մեկ բանակցող՝ բոլոր 27 երկրների հստակ մանդատով, կամ էլ պաշտոնապես այդ լիազորությունները տրամադրել ավելի փոքր խմբի ԵՄ երկրների։ «Ես շարունակում եմ պնդել, որ 27 երկրները գտնեն հեղինակավոր դեմք՝ ընդհանուր մանդատով և ունակ Եվրոպայի դիրքորոշումը բանակցային սեղանին փոխանցելու», – ասել է Մելոնին՝ ելույթ ունենալով ազգային Սենատում։ Նա նշել է, որ եթե ընդհանուր ներկայացուցչի վերաբերյալ համաձայնությունը չհաջողվի, Իտալիան պատրաստ է քննարկել այլ տարբերակներ։ Նա նշել է, որ Եվրոպան չպետք է մնա մի կողմում, քանի որ Ուկրաինայում խաղաղության պայմանները, որոնք վերաբերում են եվրոպական տարածքին և նրա անվտանգությանը, չեն կարող որոշվել առանց եվրոպացիների մասնակցության։ «Թե ով որ սեղանի շուրջ է նստած, ինձ համար երկրորդական է։ Ինձ հետաքրքրում է, թե նրանք այնտեղ ինչ են ասելու», – ընդգծել է Իտալիայի կառավարության ղեկավարը։