Ռուսական զորքերը հոկտեմբերի 14-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 3 մարդ, ևս 21-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեսնյանսկի շրջանում հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան հարվածի տակ է հայտնվել բազմահարկ բնակելի շենքերից մեկը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Հայտնաբերվել է երկու մարմին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժածների թվում կա 8-ամյա մի երեխա։ 16 տուժած էլ հոսպիտալացվել է, 4-ն էլ գտնվում է ծանր վիճակում։ Գոլոսեևսկի շրջանում էլ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկն էլ վիրավորվել։ Կլիչկոն նաև նշել է, որ բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված է հասցվել նաև մայրաքաղաք Կիևի ու մարզի էներգետիկ օբյեկտներին։ Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել են էլեկտրասնուցման խափանումներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան գործընկերները դարձյալ Ուկրաինային չեն տեղեկացրել այն մասին, որ Ռուսաստանը հոկտեմբերի 13-ի երեկոյան Կիևի ուղղությամբ կարձակի բալիստիկ հրթիռների հերթական հարվածը։ Նրա խոսքով՝ հարվածի հիմնական թիրախը դարձել է քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը, հատկախես՝ Կիևի ТЭЦ-4 էներգաօբյեկտը։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևի, Կիևի ու Խարկովի մարզերի հաղորդակցման և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք, ըստ ռուսական կողմի, կիրառվում էին Ուկրաինայի զինված ուժերի և ռազմաարդյունաբերական համալիրի շահերի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են էներգետիկ դաշտում հրադադարի շուրջ։ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այս կապակցությամբ ստացել են բոլոր համապատասխան հրամանները: Կրեմլում հոկտեմբերի 13-ին հայտարարել էին, որ էներգետիկ հրադադարի հարցերով շփումները շարունակվում են, սակայն փոփոխություններ դեռ չկան։ Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուսական զինուժը հարվածել է Կիևին, կան զոհեր և վիրավորներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Արթուր Աստոյան. «Արթիկցիները տեսել են իմ աշխատանքը և այս անգամ ավելի շատ քվե են տալու»
Hetq / 4 hours ago

Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Hetq / 4 hours ago

Թեմա համար 1. կրթության որակը, համալսարանների վարկանիշերն ու PISA-ի արդյունքները #shorts #եպհ #քպ
Hetq / 5 hours ago

Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը
Hetq / 5 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 1 hour ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago