5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
2026 10 14 13 28 06
Մեր դիտակետում «Ֆոկուսում՝ ֆոկուսից դուրս» ցուցահանդես-միջոցառումների շարքն է, որի բացումը տեղի է ունենալու առաջիկայում․ այն նվիրված է «Ֆոկուս» արվեստի կազմակերպության 10-ամյակին։ Ցուցադրության համադրողներ՝ «Ֆոկուսի» համահիմնադիր, մշակութային քննադատ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը և արվեստագետ, համադրող, «Մեդիալաբի» մենթոր ու շրջանավարտ Սոնա Համբարձումյանը խոսում են առաջիկա ցուցադրության ու միջոցառումների ու նաև մեդիա կրթության դաշտում «Ֆոկուսի» դերակատարության մասին։ «Վերնագիրն ակնարկում է, որ միջոցառումների շարքը ներառում է աշխատանքներ ու հետազոտություններ, որոնք ուղիղ կապ չեն ունեցել կազմակերպության հետ։ Այն հուշում է, որ տոնական տարում կառնչվեք ոչ միայն կազմակերպության ներսում, այլև դրանից դուրս տեղի ունեցող խմորումներին։ Բացի այդ, այն հղում է անում օպտիկական տիրույթին՝ «ֆոկուսի մեջ և դուրս» լինելու իմաստով՝ ընդգծելով, որ շեշտադրումը միշտ վիզուալ արվեստների վրա է։ Սա նաև յուրօրինակ կարգախոս հորինելու հրամայականի արդյունք էր»,- նշում է Դավիթ Ստեփանյանը։ «Մենք փոքր կազմակերպություն ենք և չենք սիրում ցուցադրել մեր անելիքները, սակայն անգամ մեկ գրքի տպագրությունը մեզ համար կարող է իրադարձություն լինել։ Օրինակ՝ «Կինոյի տեսություն և քննադատություն» ձեռնարկը, որը թարգմանությունների ժողովածու է, կամ Ջոն Բերջերի «Տեսնելու կերպերը» գրքի թարգմանությունը։ Կարևոր իրադարձություն էր նաև «Մեդիալաբ» կրթական ծրագրի ձևաչափի փոփոխությունը՝ կիսամյա ծրագրից մեկամյայի, և այս ցուցահանդեսը հենց այդ փոփոխության արդյունքն է»,- հավելում է նա։ Տասը տարվա ընթացքում «Մեդիալաբ» կրթական ծրագիրն ունեցել է շրջանավարտների երեք խումբ, որոնցից շատերն այս ցուցահանդեսին ներկայանում են իրենց ստեղծագործություններով։ «Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեսողական արվեստով ու դրա սահմաններով և ուզում են հասկանալ՝ արդյոք կան այդպիսի սահմաններ, ցուցահանդեսը լավ հնարավորություն է ընձեռում»,- ասում է Սոնա Համբարձումյանը։ «Ֆոկուսի» հիմնադրման տասնամյակի շրջանակում տպագրվել է նաև Դավիթ Ստեփանյանի «Ինչ է Ֆոկուսը» հետազոտական գրքույկը։ Նախատեսվում է մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի բանախոսությունը խորհրդահայ կինո

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Public Radio of Armenia

«Առանց տողատակի»․ Ռուսաստանը ռազմաքաղաքական լծակներ այլևս չունի Հայաստանի վրա 14․10.2026
Public Radio of Armenia / 6 hours ago
Armenia’s Elmira Karapetyan wins gold at ISSF World Cup in Cairo
Public Radio of Armenia / 7 hours ago

Tourism Regional Forum 2026-ը՝ զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու «բանաձև»
Public Radio of Armenia / 8 hours ago

«Ձեր փաստաբանը». 14.10.2026
Public Radio of Armenia / 8 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 6 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 6 hours ago