Հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորով: Նա նշեց, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը: «Մենք այսօր խոսեցինք, կոնցեսիան պահելու- չպահելու հարցեր չեն բարձրացվել, մենք քննարկել ենք կոնցենսիոն համաձայնագրի իրականացումը, այն կատարվում է և պայմանավորվեցինք միասին աշխատել: Բանակցությունների վերաբերյալ...