Ավելի քան 100 ադրբեջանական պետական դոմեյններ ենթարկվել են կիբերհարձակման օտարերկրյա հաքերային խմբի կողմից։ Պետական ​​տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ գործունեություն է գրանցվել հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած։ Հարձակման հետևանքով խափանվել են մի շարք պետական ​​​​մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքը։ «Ձեռնարկված տեխնիկական միջոցառումների շնորհիվ կիբերհարձակման հետևանքները սահմանափակվեցին, և ապահովվեց կայքերի կայուն գործունեությունը։ Պետական ​​տեղեկատվական ռեսուրսների կիբերանվտանգությունն ապահովելու միջոցառումները ներկայումս շարունակվում են», – ասվում է ադրբեջանական Պետական ​​ծառայության հայտարարության մեջ։