Ծանր տեխնիկան առավոտվանից աշխատում է Շինարարների փողոցում. ապամոնտաժվում են կրպակներն ու խանութները։ Մարդկանց բանավոր զգուշացվել էր դեռ կիրակի օրը, որ այս շինությունները քանդվելու են։ Քաղաքապետարանը նախատեսում է տարածքը կանաչապատել։ Կրպակատերերն ու վարձակալները բողոքում են Երևանի քաղաքապետարանի գործողություններից՝ պնդելով, թե վերջիններս իրավունք չունեն ապամոնտաժելու, քանի որ առկա է դատարանի որոշում: Եկամտի աղբյուրից զրկվելու եզրին կանգնած այս մարդիկ ժամանակ են պահանջում հարցը դատական կարգով լուծելու համար: Ապամոնտաժման աշխատանքները տեղում համակարգում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը: Պաշտոնյան վստահեցնում է, թե հետագայում կաջակցեն վարձակալներին, իսկ կրպակատերերի հետ փոխհատուցման հարցով քննարկումներ կլինեն, և բոլորի խնդիրները կփորձեն լուծել: Կրպակատերերն ու վարձակալները, սակայն, չեն վստահում թաղապետի հավաստիացումներին, թե իրենց հարցերը լուծվելու են: Շինարարների փողոցում իրավիճակը լարվել էր դեռ երեկ երեկոյան, երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին քանդել շինությունները, սակայն կրպակատերերն ու վարձակալները դիմադրել էին: Դեպքի վայրում էին նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, որոնք պաշտպանել էին քաղաքացիների շահերը: Այսօր արդեն քաղաքապետարանը գործի դրեց տեխնիկան: Ապամոնտաժմանը զուգահեռ՝ իրավիճակը լարվեց, երբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անձնական շահերից ելնելով է աղմուկ բարձրացրել և կանգնել քաղաքացիների կողքին: Մեսրոպ Մանուկյանը հակադարձեց՝ ինքը պաշտպանում է օրենքը, մարդիկ ունեն սեփականության իրավունք, դատարանն էլ պահանջել է չապամոնտաժել կրպակները, հետևաբար քաղաքապետարանը պարտավոր է կատարել այդ որոշումը: Կրքերը շիկացան, երբ դեմ առ դեմ հանդիպեցին Աջափնյակի թաղապետն ու պատգամավորը: Բանը հասավ լեզվակռվի ու վիրավորանքների: «Ձենդ կտրի, արա՛, այ տղա՛, այ բենզալցակայանի պաշտպան, աներոջդ պաշտպան»,- դիմելով Մեսրոպ Մանուկյանին՝ բղավում էր Աջափնյակի թաղապետը: Երևանի քաղաքապետը երեկ էր հայտարարել, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից: The post «Ձենդ կտրի, արա՛, այ տղա՛». Շինարարներում կրքերը շիկացան appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ձենդ կտրի, արա՛, այ տղա՛». Շինարարներում կրքերը շիկացան
Ծանր տեխնիկան առավոտվանից աշխատում է Շինարարների փողոցում. ապամոնտաժվում են կրպակներն ու խանութները։ Մարդկանց բանավոր զգուշացվել էր դեռ կիրակի օրը, որ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պուտինը չի նահանջի նաև հայկական երկաթուղու հարցում
Alpha News / 15 hours ago

Մեր ինքնությունը քանդելու փորձեր են եղել թե՛ ներսից, թե՛ դրսից․ Արամ Ա
Alpha News / 15 hours ago

ՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ
Alpha News / 16 hours ago

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Alpha News / 16 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 14 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 14 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 14 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 15 hours ago