Հոկտեմբերի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Ճամբարակի ու Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժինների ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները․ Երևանի 43-ամյա ու Մխչյանի 44-ամյա երկու բնակիչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի հանքի տեղամասերից մեկում կտրել էին մալուխներ, անջատիչներ և հափշտակել դրանք։ Մարզի ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են նրանց, ապա ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 43-ամյա տղամարդու մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ
1in.am / 21 minutes ago

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները
1in.am / 31 minutes ago

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության
1in.am / 7 hours ago

Անշարժ գույքի գործակալությունը թաքցրել է աշխատավարձերի իրական չափերը
1in.am / 7 hours ago
Related coverage

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին. Ռոբերտ Ամստերդամ
Aravot / 8 hours ago

Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է արձագանքի նրան, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ․ Ամստերդամ
Pastinfo / 9 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան
A1plus / 10 hours ago

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի միջոցառումը
Alpha News / 10 hours ago