Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 14
Artsakh & Karabakh

Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը վտանգված է

Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Will the Armenia-Azerbaijan Peace Be the Latest to Come Undone? hոդվածի հայերեն թարգմանությունը: Մայքլ Ռուբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա ներգրավված է եղել Գազայի եւ Իրանի շուրջ զարգացումներում եւ պնդում է, թե վերջ է դրել Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ հազարամյա վեճին ՝ անտեսելով այն փաստը, որ Հնդկաստանի բաժանումից դեռ 80 տարի էլ չի անցել։ Նա նաեւ հայտարարել է Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջեւ խաղաղության հաստատման մասին։ Մինչդեռ Գազայում Համաս -ը շարունակում է հրաժարվել զինաթափվելուց։ Նույնը վերաբերում է նաեւ Լիբանանում գործող Հեզբոլլահ -ին։ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը տասը օր անգամ չգործեց։ Իսկ Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին, կարծես, ավելի շահագրգռված է իր երկրի ինքնիշխանության հաշվին Չինաստանին զիջումների գնալ՝ սահմանադրությանը հակասող երրորդ ժամկետն ապահովելու նպատակով, քան Թրամփին տված խոստումները կատարելու կամ այն ահաբեկչական խմբավորումներին զսպելու մեջ, որոնց գործունեության հետեւանքով տարածաշրջանում անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Այժմ թվում է, թե Թրամփի խաղաղարար ջանքերի գլխավոր ձեռքբերումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, փլուզման եզրին է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջնորդները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որի նպատակն էր վերջ դնել տասնամյակներ շարունակվող ռազմական հակամարտությանը։ Մենք վերջապես հասանք խաղաղության հաստատմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առեւտրային, տրանսպորտային եւ դիվանագիտական կապերը, ինչպես նաեւ հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը , - հայտարարեց Թրամփը։ Հրադադարից հետո Թրամփն որդեգրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջանցքի վերաբերյալ առաջարկը՝ այն վերանվանելով Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղ

Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը վտանգված է

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.