Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ Մակարոս Գ արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում, տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Բյուզանդական թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի հայոց թեմի առաջնորդարանի համագործակցությամբ։ Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես են եկել Նոր Հուստինիանայի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինասը, արքեպիսկոպոս Կոմիտաս Օհանյանը, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարոս Գ արքեպիսկոպոսի հիմնադրամի տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Իլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Ցուցահանդեսը նշանակալի մշակութային իրադարձություն էր, որն ընդգծում էր հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունն ու պատմական ինքնությունը: The post «Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» ցուցահանդեսը ներկայացվել է Կիպրոսի մայրաքաղաքում appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» ցուցահանդեսը ներկայացվել է Կիպրոսի մայրաքաղաքում
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում՝ Մակարոս Գ արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում, տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ Հայաստանի պատմության թանգարանի գանձերը» խորագրով ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պուտինը չի նահանջի նաև հայկական երկաթուղու հարցում
Alpha News / 19 hours ago

Մեր ինքնությունը քանդելու փորձեր են եղել թե՛ ներսից, թե՛ դրսից․ Արամ Ա
Alpha News / 19 hours ago

ՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ
Alpha News / 20 hours ago

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Alpha News / 20 hours ago
Related coverage

«Կենդանի հող». Գրականության և արվեստի թանգարանում բացվել է COP17-ի շրջանակում կազմակերպված ժամանակակից արվեստի ցուցահանդեսը
Aravot / 20 hours ago

Գյումրիում «Հայաստան» հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան շենք՝ ընդհանուր 68 բնակարանով
Aravot / 20 hours ago

Պլասիդո Դոմինգոն, Գեղամ Գրիգորյանի դուստրը և որդին՝ օպերայի բեմում․ հոբելյանական համերգ
24TV / 24News / 20 hours ago
Մատենադարանի հմայիլների հավաքածուն՝ միջազգային գիտական հանրության ուշադրության կենտրոնում
Aravot / 20 hours ago