Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Oct 13
Politics

TRIPP can contribute to peace and prosperity: Mirzoyan

ԹՐԻՓՓ-ը կարող է նպաստել խաղաղությանն ու բարգավաճմանը․ Միրզոյան

On October 13, the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia Ararat Mirzoyan delivered an opening speech at the "EU Eastern Partnership" conference held within the framework of the Warsaw Security Forum.

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության

TRIPP can contribute to peace and prosperity: Mirzoyan

On October 13, the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia Ararat Mirzoyan delivered an opening speech at the round table discussion entitled “Rethinking the EU Eastern Partnership” held within the framework of the Warsaw Security Forum. Below is the full speech of Minister Mirzoyan:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ:

“Your Excellencies, distinguished colleagues, ladies and gentlemen, it is an honor for me to address this distinguished audience today.

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ինձ համար պատիվ է այսօր ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջև։

We meet at a time when one of the most successful political initiatives of the European Union, the Eastern Partnership, is undergoing a test due to the new realities of a gradually fragmenting world.

Մենք հանդիպում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունը, անցնում է փորձության միջով՝ պայմանավորված աստիճանաբար մասնատվող աշխարհի նոր իրողություններով։

2009 Since its inception, the Eastern Partnership has been based on the premise that closer engagement with the European Union can contribute to the strengthening of democracy and institutional reform in the EU’s Eastern Neighbourhood, while acknowledging that the six Eastern Partner countries do not necessarily share the same aspirations or priorities.

2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

However, over the past two decades, geopolitical, security and societal transformations have significantly changed the context in which the Eastern Partnership operates, and the six participating countries have pursued different paths of political development and European integration. These developments have inevitably called into question the original concept underlying the common model of partnership.

Սակայն գրեթե երկու տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական, անվտանգային և հասարակական խորքային վերափոխումներն էապես փոխել են Արևելյան գործընկերության գործունեության միջավայրը, իսկ նախաձեռնության մասնակից վեց երկրները որդեգրել են քաղաքական զարգացման և եվրոպական ինտեգրման տարբեր ուղիներ։ Այս զարգացումներն անխուսափելիորեն հարցականի տակ են դրել գործընկերության միասնական մոդելի հիմքում ընկած սկզբնական հայեցակարգը:

The fundamental question is how the Eastern Partnership can maintain its relevance, effectiveness and ambition in a fundamentally changed political environment. In this context, I would like to present Armenia’s specific approach, with three main observations:

Հիմնարար հարցն այն է, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը պահպանել իր արդիականությունը, արդյունավետությունն ու հավակնոտությունը հիմնովին փոփոխված քաղաքական միջավայրում։ Այս համատեքստում ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի առանձնահատուկ մոտեցումը՝ երեք հիմնական դիտարկմամբ:

First. The Eastern Partnership should continue to give particular importance to democracy, the rule of law and institutional resilience. From Armenia’s perspective, one of the most important achievements of the Eastern Partnership is its contribution to promoting democratic governance and institutional reforms. These reforms are important not only because they bring Armenia closer to European standards, but also directly strengthen the resilience, effectiveness and legitimacy of our state institutions. In an era of hybrid threats and disinformation, strong and accountable institutions are a resource of strategic importance in themselves.

Առաջին. Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի առանձնահատուկ կարևորություն տալ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։ Հայաստանի տեսանկյունից Արևելյան գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման գործում ունեցած ներդրումն է։ Այս բարեփոխումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանին մոտեցնում են եվրոպական չափանիշներին, այլև ուղղակիորեն ամրապնդում են մեր պետական ինստիտուտների դիմակայունությունը, արդյունավետությունն ու լեգիտիմությունը։ Հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դարաշրջանում ամուր և հաշվետու ինստիտուտներն ինքնին ռազմավարական նշանակության ռեսուրս են։

Second: Armenia’s experience demonstrates the importance of taking into account the aspirations and level of ambition of each partner country in the development of bilateral relations with the European Union. Since the launch of the Eastern Partnership, Armenia-EU relations have made significant progress, including through the consistent implementation of the Comprehensive and Enhanced Partnership Agreement. Our partnership has become more ambitious with the 2025 in December, when we adopted a new strategic agenda for the Armenia-EU partnership, expanding cooperation in a number of areas, including security and resilience, connectivity, energy, mobility and sectoral integration.

Երկրորդ. Հայաստանի փորձը վկայում է Եվրոպական միության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում յուրաքանչյուր գործընկեր երկրի ձգտումներն ու հավակնությունների մակարդակը հաշվի առնելու կարևորության մասին։ Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

Our European aspirations have also received legal and political expression. In March 2025, Armenia adopted the law on the launch of the process of accession to the European Union, and in May 2026, the first Armenia-EU summit took place, once again underlining the growing strategic importance of the relationship. On the practical level, since 2023, the EU Monitoring Mission in Armenia has contributed to ensuring stability on our border with Azerbaijan, and the new EU Partnership Mission supports strengthening our resilience to disinformation, hybrid threats and cyber threats.

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռվտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Responding to our ambitions, the European Union is developing an increasingly personalised bilateral partnership with Armenia. Although Armenia does not yet have the status of a candidate country for EU membership, the Resilience and Growth Programme of Armenia is being implemented. At the same time, we are making progress in the dialogue on visa liberalization, and the recently adopted trade autonomy measures by the EU create additional opportunities for the diversification of Armenia’s foreign trade.

Արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը զարգացնում է Հայաստանի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն։ Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իրականացվում է Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիր։ Միաժամանակ, առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում, իսկ վերջերս ԵՄ կողմից ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար։

Third: The future of the Eastern Partnership must take into account the changing geopolitical and interconnected environment in the South Caucasus. The region today is no longer the same as it was when the Eastern Partnership was launched. The Peace Summit held in Washington in August 2025 has shaped a new reality in the South Caucasus, which creates opportunities for a more peaceful, interconnected and interdependent region.

Երրորդ. Արևելյան գործընկերության ապագան պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և փոխկապակցվածության փոփոխվող միջավայրը։ Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

The Washington Declaration also launched the TRIPP initiative, which, by unlocking the region’s economic, transit and energy potential and ensuring reliable connectivity between Europe and Asia, can also contribute to peace and prosperity in the region.

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

The discovery and realization of the region’s potential, in line with Armenia’s “Crossroads of Peace” vision, as well as the Armenia-EU Connectivity Partnership, can contribute to strengthening ties between Europe and its Eastern neighbors, while enabling the European neighborhood to adapt to significantly changed geopolitical realities.

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին։

Taking into account all the above factors and transformations, Armenia’s experience shows that the future of the Eastern Partnership may depend on its ability to evolve and adapt to changing realities, transforming from a general framework of neighborhood into a flexible platform that will allow for the interconnection of different paths to European integration, taking into account different aspirations and formats of European integration, while maintaining democratic principles, cooperation, interconnectedness and resilience at its core.

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն ու վերափոխումները՝ Հայաստանի փորձը վկայում է, որ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ՝ հարևանության ընդհանուր շրջանակից վերափոխվելով ճկուն հարթակի, որը հնարավորություն կտա փոխկապակցելու եվրոպական ինտեգրման տարբեր ուղիները, հաշվի առնելու տարբեր ձգտումներն ու եվրոպական ինտեգրման ձևաչափերը՝ միաժամանակ իր առանցքում պահպանելով ժողովրդավարական սկզբունքները, համագործակցությունը, փոխկապակցվածությունն ու դիմակայունությունը։

Ultimately, the goal of the reimagined Eastern Partnership should not be to preserve a model shaped in accordance with the realities of the past, but to create a framework aimed at the full realization of current opportunities, which will be flexible enough to take into account different paths and approaches and, at the same time, ambitious enough to ensure the interconnection between our regions. Thank you.”

Ի վերջո, վերաիմաստավորված Արևելյան գործընկերության նպատակը պետք է լինի ոչ թե անցյալի իրողություններին համապատասխան ձևավորված մոդելի պահպանումը, այլ ներկայիս հնարավորությունների լիարժեք իրացմանը միտված այնպիսի շրջանակի ձևավորումը, որը բավականաչափ ճկուն կլինի տարբեր ուղիներն ու մոտեցումները հաշվի առնելու և միաժամանակ բավականաչափ հավակնոտ՝ մեր տարածաշրջանների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար։ Շնորհակալություն»։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.