Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի ճգնաժամի շուրջ շփումները երբեք չեն ընդհատվել, սակայն դրանք փակ բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս հարցին մոտենում է առավելագույն պատասխանատվությամբ։ «Մենք թույլ չենք տա որևէ արտահոսք»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է դիվանագետը։ Ռյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը երաշխավորում է, որ բանակցությունների բովանդակության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չի լինի, քանի որ Մոսկվայի համար առաջնահերթը իրական արդյունքի հասնելն է, այլ ոչ թե արտաքին մեդիաազդեցություն ստեղծելը։ —00—ՍՊ The post Ռյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքը appeared first on 24News .