2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը: Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազները առանց հարգելի պատճառի բացակայել են դատական նիստից: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումներով՝ Երևան քաղաքի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն անձի նկատմամբ նախկինում նշանակված է եղել «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ կրկին դատական նիստից առանց հարգելի պատճառի բացակայելու համար։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազները անհարգելի բացակայել են դատական նիստից. հայտարարվել է նկատողություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / Oct 14

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / Oct 14

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / Oct 14

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / Oct 14
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / Oct 14

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / Oct 14

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / Oct 14