Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցերի։ Մամուլի հետ նրա շփումը տևել է ընդամենը մոտ 14 րոպե։ Ընդ որում՝ ներածական խոսքը տևել է գրեթե 8 ու կես րոպե, այսինքն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը հարցերին պատասխանել է ընդամենը մոտ 5 րոպե։ Մինչդեռ Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում անցկացվող կանոնավոր ճեպազրույցները նախկինում հաճախ տևել են շուրջ 45 րոպե կամ ավելի, ինչը սովորական երևույթ էր, ոչ թե բացառություն։ Զաքարիան ճեպազրույցի կարճ տևողությունը բացատրել է Թրամփի աշխատանքային գրաֆիկով և լրագրողների հետ նրա հնարավոր շփմամբ։ ԱՄՆ նախագահն այդ պահին Սպիտակ տան հարավային սիզամարգից ուղղաթիռով մեկնում էր Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազա, որտեղից պետք է ուղևորվեր Ալյասկա։ Սակայն այդ մեկնումը չէր համընկնում նոր մամուլի քարտուղարի կանոնավոր ճեպազրույցի ժամի հետ։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել իր նախորդին՝ Քերոլայն Լևիթին, ցուցաբերած օգնության համար։ «Այո՛, Քերոլայնն ինձ աներևակայելի աջակցություն է ցուցաբերել»,- նշել է Զաքարիան։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփի նոր մամուլի քարտուղարի առաջին ճեպազրույցը տևել է 14 րոպե
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցերի։ Մամուլի հետ նրա շփումը տևել է ընդամենը մոտ 14 րոպե։ Ընդ որում՝ ներածական խոսքը տևել է գրեթե 8 ու կես րոպե, այսինքն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը հարցերին պատասխանել է ընդամենը մոտ 5 րոպե։ Մինչդեռ Սպիտակ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 13.10.2026
Shant News / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 13.10.2026
Shant News / 4 hours ago

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ․ Միրզոյան
Shant News / 4 hours ago

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Shant News / 4 hours ago
Related coverage

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 29 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 33 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 34 minutes ago

#ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
ABC Media / 34 minutes ago