ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ռազմական գործողությունների անցնել, եթե ենթարկվի հարձակման։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կկանխի թշնամու առաջխաղացումը և անհրաժեշտության դեպքում կկոտրի նրա ռազմական ուժերը։ Վարշավայի անվտանգության ֆորումում Գրինկևիչը ներկայացրել է դաշինքի պաշտպանական ռազմավարությունը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն պատերազմ չի փնտրում, սակայն խաղաղությունը պահպանելու համար պետք է պատրաստ լինի ռազմական դիմակայության։ Նա նաև կարևորել է անդամ երկրների համատեղ գործողություններն ու Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների պահպանումը։ Եվրոպական պաշտոնյաները զգուշացնում են, որ Ռուսաստանը կարող է փորձարկել ՆԱՏՕ-ի պաշտպանությունը՝ ավելացնելով դիվերսիաները կամ դիմելով սահմանափակ ռազմական ներխուժման։ Վերջին ամիսներին եվրոպական երկրներում գրանցվել են մի շարք կասկածելի միջադեպեր, այդ թվում՝ պաշտպանական ընկերության հրդեհ և օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի դեմ ենթադրյալ հարձակման փորձեր։ Գրինկևիչի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կօգտագործի սենսորներ, ինքնավար համակարգեր և ռազմական ուժ՝ հնարավոր հարձակումները կանխելու համար։ Սակայն դաշինքի որոշ երկրներ դեռ դժվարություններ ունեն անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և դրանց հակազդելու հարցում։ Դանիայի պաշտպանության հետախուզական ծառայությունը գնահատել է, որ Ռուսաստանը կարող է սահմանափակ ռազմական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի անդամ երկրների դեմ՝ փորձելով պառակտում առաջացնել դաշինքում և շեղել եվրոպական ռեսուրսները Ուկրաինային աջակցելուց։ Միաժամանակ, փորձագետները նշում են, որ քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի վրա ուղղակի հարձակման հնարավորությունները սահմանափակ են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՆԱՏՕ-ն զգուշացնում է Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին․ ինչի է պատրաստ դաշինքը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 11 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 11 hours ago