ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջան Շոշ գյուղում մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024թ․ թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։ Գրառմանը կից հրապարակված արբանյակային լուսանկարներում երևում է, որ երբեմնի հուշարձանների տեղում քարեր են։Նա նաև հիշեցնում է, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։ Ադրբեջանը հուշարձաններ է ոչնչացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Ազոխ բնակավայրերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Այգեստան գյուղերում, և այսպես շարունակ։Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Откажемся от российского газа, возьмем туркменский? Энергоэксперт о блефе властей Армении
Sputnik Armenia / 8 hours ago

Մոսկվան հորդորել է Տոկիոյին ուշքի գալ և հրաժարվել թշնամական քայլերից
Sputnik Armenia / 8 hours ago

Ստիպված է դիմել ծայրահեղ քայլի․ պատգամավորն այցելել է հացադուլ անող կալանավորին
Sputnik Armenia / 8 hours ago

Арестанты годами сидят в СИЗО в ожидании вердикта: депутат о голодовке Ашота Бадаляна
Sputnik Armenia / 9 hours ago
Related coverage

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում․ՈՒՂԻՂ
Armenpress / 4 hours ago
Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը վտանգված է
Mediamax / 8 hours ago

Քննարկվել են Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության, գույքի, բնակապահովման հարցերը
Public Television of Armenia — 1Lurer / 9 hours ago

Մուննաթ է գալիս բարեկեցության նախարարը. բռնի տեղահանված արցախցիների համար «Երևանում տեղ չկա»
5TV Armenia / 9 hours ago