Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News -ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ Եվրամիության ցուցաբերած սահմանափակ աջակցությունը կարող էր Երևանին ցույց տալ դեպի ԵՄ հետագա մերձեցման տնտեսական ռիսկերը, եթե հաշվի չառնվեն Ռուսաստանի հետ առկա կապերը։ «Հայաստանին Եվրամիության ցուցաբերած չնչին օգնությունը հստակ ցույց տվեց, որ դեպի ԵՄ չմտածված առաջխաղացումը կարող է հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։ Եվրամիությունը ֆինանսական առումով չի պատրաստվում իր ուսերին վերցնել Հայաստանի հոգսը, քանի որ ինքն էլ հազիվ է հաղթահարում միության ներսում առկա ֆինանսական խնդիրները։ Հայաստանը, որը Ռուսաստանի հետ կապված է երկարամյա պատմական և տնտեսական կապերով, չի կարող պարզապես վերցնել ու հրաժարվել դրանցից։ Կարելի է ասել, որ եկել է որոշակի սթափեցման պահը․ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի ոտքի վրա մնալ, իսկ ԵՄ-ն լիարժեք աջակից չի դառնա»,- հայտարարել է Գերդտը։ Բունդեսթագի նախկին պատգամավորի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ կլինի քաղաքական վճռականություն, որպեսզի ընդունի առկա տնտեսական ռիսկերը և մեղմացնի իրավիճակը ՝ կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ չհրաժարվելով եվրոպական ինտեգրումից: «Հավանաբար, այս ամենը գիտակցելու, իրավիճակը մեղմելու և այդ կերպ մեր ամենահին հարևանի, բարեկամի ու գործընկերոջ հետ հարաբերությունները կարգավորելու համար լուրջ քաղաքական համարձակություն է անհրաժեշտ՝ առանց եվրաինտեգրումից հրաժարվելու։ Ես հույս ունեմ, որ Եվրամիությունը կարդիականանա և մի օր կվերածվի միասնական տնտեսական տարածքի՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ Եվ կարծում եմ, որ այդ տարածքում տեղ կգտնվի նաև Հայաստանի համար»,- հավելել է Գերդտը։ The post ԵՄ-ն ֆինանսապես չի պահի Հայաստանին, իսկ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի դիմակայել․ Վալդեմար Գերդտ appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն ֆինանսապես չի պահի Հայաստանին, իսկ առանց Ռուսաստանի տնտեսապես դժվար կլինի դիմակայել․ Վալդեմար Գերդտ
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Գերլարված վիճակ՝ Աջափնյակում.Քաղաքացուն հիվանդանոց են տարել, երբ տեսել է՝ ինչպես են ապրուստը քանդում
Alpha News / 2 hours ago

Քանդում են Աջափնյակի կրպակներն ու խանութները. ՈՒՂԻՂ
Alpha News / 3 hours ago

Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. ՈՒՂԻՂ
Alpha News / 3 hours ago
Related coverage

Ի՞նչ է սպասվում Հրազդանի կիրճի ռեստորաններին, կքանդե՞ն ինչպես Աջափնյակի կրպակներն են քանդում
Aravot / 8 hours ago

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ
Aravot / 10 hours ago

Explainer | Why are schoolchildren protesting a hijab ban in Azerbaijan?
OC Media / 11 hours ago

ՈւՂԻՂ. Շարունակվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը
News.am / 13 hours ago