Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնում «տպավորված են եղել» Իսրայելի վարչապետի՝ ընտրություններից առաջ Իրանի դեմ հարձակումները վերսկսելու պատրաստակամությամբ։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Այդ նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի շուրջ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի՝ մոտ 20 տոկոսը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը, ըստ էության, ազդարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով նրա տնտեսական խեղդման փորձին անցնելու մասին։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
N12․ Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան աղբյուրի համաձայն՝ Վաշինգտոնում «տպավորված են եղել» Իսրայելի վարչապետի՝ ընտրություններից առաջ Իրանի դեմ հարձակումները վերսկսելու պատրաստակամությամբ։ Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը
Shant News / 11 hours ago

Խաղաղության պայմանագիր․ Երևանի սպասելիքներն ու Բաքվի հաշվարկները
Shant News / 11 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / 11 hours ago

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը
Shant News / 11 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 11 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago