Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, տեղեկացնում է ՔԿ-ն։ Դավիթ Սամվելի Բաղդասարյանի կենսագրությունը Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի Հանրապետությունում։ Աշխատանքային գործունեություն 2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ, 2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ, 2022-2024թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, 2021-2022թթ. – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, 2020-2021թթ. – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 2019-2020թթ. – Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, 2016-2018թթ. – աշխատել է «Դավմակ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։ Կրթություն 2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ 2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: The post Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ appeared first on Infocom .