Factor TV -ի տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի գերբեռնվածությանը, ավտոբուսների առանձնացված գծերին, մետրոյի նոր կայարանի կառուցմանն ու քաղաքաշինական խնդիրներին։ Խոսելով Երևանի հանրային տրանսպորտում և մետրոյում կուտակումների մասին՝ փոխքաղաքապետը նշել է. «Պիկ ժամերին, այո՛, մենք ունենք խնդիր թե՛ մետրոյում, թե՛ հանրային տրանսպորտում՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում ոնց որ թե այդքան շատ չէ։ Բայց նաև ես հաճախ նկատում եմ, ճիշտն ասած, որ խցանումներում կանգնած են ավտոբուսները կամ կիսադատարկ, կամ ամբողջությամբ դատարկ»։ Գրիգորյանը տրանսպորտային կոլապսի հիմնական պատճառներից մեկը համարում է մայրաքաղաքում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճը։ Նա ներկայացրել է վիճակագրություն. «Մենք Երևան քաղաքում 2014 թվականից այս կողմ ավտոմեքենաների կրկնակի աճ ենք ունեցել, այսինքն՝ 500 հազարից հասել է մի միլիոնի: Եվ ամեն տարի մոտ 15 հազարով, եթե ոչ ավելի արագ տեմպերով, ավելանում են մեքենաները Երևան քաղաքում»։ Փոխքաղաքապետի խոսքով՝ խնդրի լուծումը պարզապես ավտոբուսների քանակն ավելացնելը չէ, եթե դրանց համար երթևեկության համապատասխան պայմաններ չեն ստեղծվում: «Եթե դու ավտոբուսի համար անխոչընդոտ երթևեկություն չես կարողանում ապահովել, բնականաբար, դու արդեն չես կարող էս խնդիրը լուծես ավել ավտոբուս բերելով, որովհետև ինչ-որ պահի ուղղակի ավտոբուսների քանակն ես մեծացնելու, որոնք խցանման մեջ կանգնելու են։ Ի՞նչ է ստեղից հետևում. որ պետք է լինեն ավտոբուսի առանձնացված գծեր, բայց երբ որ լինում են ավտոբուսի առանձնացված գծեր, դա անխուսափելիորեն նշանակում է, որ երթևեկելի մասը փոքրանում է»։ Խոսելով ապօրինի կայանումների դեմ պայքարի մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ ֆինանսական տուգանքներից բացի, պետք է կիրառվի նաև բալային համակարգը. «Այդ կայանման խախտումների համար նաև բալեր պետք է հանվեն, ինչը կզսպի այդ խախտումը»։ Անդրադառնալով Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ Գրիգորյանը զերծ է մնացել հստակ ժամկետներ նշելուց։ Հաղորդման վերջում, խոսելով քաղաքաշինական խնդիրների, մասնավորապես՝ Ֆիզիկայի ինստիտուտի («Ֆիզգորոդոկ») տարածքում իրականացվող շինարարության մասին, փոխքաղաքապետը հանդես է եկել կոշտ գնահատականով. «Ինձ համար ակնհայտ է մի բան, որ ոչ մի նորմալ քաղաքաշինական քաղաքականություն ունեցող համայնքային իշխանության օրոք և մի միջավայրում, որտեղ մարդիկ կամ կաշառակեր չեն կամ հանցավոր աստիճանի տգետ չեն, ըտենց շինություն ուղղակի չի կարող հայտնվել»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor TV-ի տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի գերբեռնվածությանը, ավտոբուսների առանձնացված գծերին, մետրոյի նոր կայարանի կառուցմանն ու քաղաքաշինական խնդիրներին։ Խոսելով Երևանի հանրային տրանսպորտում և մետրոյում կուտակումների մասին՝ փոխքաղաքապետը նշել է. «Պիկ ժամերին, այո՛, մենք ունենք խնդիր թե՛ մետրոյում, թե՛ հանրային տրանսպորտում՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում ոնց որ թե այդքան շատ չէ։ Բայց նաև …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 21 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 21 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 21 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 21 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 20 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 20 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 20 hours ago

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / 21 hours ago