Դպրեվանքի 2026-2027 ուսումնական տարվա ուսուցչական ժողովը նախագահեց Արամ Ա կաթողիկոսը․ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի 2026-2027 կրթական-ուսումնական տարեմուտի սեմին, նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ ուսուցչաց ժողով, Շաբաթ, 10 Հոկտեմբեր 2026-ին, Դպրեվանքի «Նունէ եւ Նինարէ Նազարեան» մատենադարանին մէջ: Բարի գալուստի խօսք արտասանեց Դպրեվանքի տեսուչ Գերապատիւ Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան։ Հայր սուրբը անդրադառնալով Դպրեվանքի առաքելութեան՝ ըսաւ, որ մեր ազգի դիմագրաւած տխուր տագնապներուն դիմաց, Դպրեվանքը նախաձախնդիր կերպով կը լծուի վերանորոգ առաքելութեամբ պատրաստելու հոգեւոր եւ ազգային այն մարդը, որ լուծումներ պիտի տայ մեր ազգին ու եկեղեցիին առջեւ ծառացած մտահոգութիւններուն եւ մարտահրաւէրներուն։ Ապա, Արամ Ա. Կաթողիկոս, հայրապետական սիրով ողջունելէ ետք Դպրեվանքի տեսչութիւնն ու ուսուցչական կազմը, առաջին հերթին, իր գնահատանքը յայտնեց հոգեւորական թէ աշխարհական ուսուցիչներուն՝ յիշեցնելով, որ ուսուցչութիւնը առաքելութիւն է, յատկապէս հայ կեանքէն ներս, որովհետեւ հայ դպրոցը ի՛նք հայկերտումի ու մարդակերտումի առաքելութեան լծուած նուիրական կառոյց է։ Խօսելով Դպրեվանքին մասին՝ Վեհափառ Հայրապետը վեր առաւ անոր հոգեմտաւոր դաստիարակութիւն ջամբելու իւրայատկութիւնը։ Նորին Սրբութիւնը ըսաւ, որ Դպրեվանքի աշակերտները պէտք է պատրաստուին ժամանակին հետ քայլ պահելով եւ այնպիսի նկարագրով, որով Դպրեվանքը ճանչցուած է մեր ժողովուրդին կողմէ։ «Յատկապէս այս տագնապալից օրերուն, մեր ժողովուրդի զաւակները կը նային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։ Դպրեվանքը ա՛յս բծախնդրութեամբ պէտք է լծուի հոգեմտաւոր մարդը կերտելու սրբազան առաքելութեան» ըսաւ Հայրապետը։ Այս առիթով, ան կոչ ուղղեց ուսուցիչներուն առաւել նախանձախնդրութեամբ ու խստապահանջութեամբ կատարելու իրենց վստահուած պատասխանատու եւ սրբազան առաքելութիւնը։ Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին տնօրինումով, տեսուչ հայր սուրբին իբրեւ օգնականներ, տեսչութեան մաս կը կազմեն փոխ տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Գէորգ Վրդ. Գարակէօզեան, հսկիչ՝ Հոգշ. Տ. Ազատ Աբղ. Ֆիլիքեան, ընդհանուր հսկիչ՝ Կարպիս Գապասագալեան եւ տեսչական կազմի օգնական՝ Բարեշնորհ Մինաս Սրկ. Ճանսզեան»։ —00—ՍՊ The post «Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ Վեհափառ appeared first on 24News .
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ Վեհափառ
Դպրեվանքի 2026-2027 ուսումնական տարվա ուսուցչական ժողովը նախագահեց Արամ Ա կաթողիկոսը․ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 17 hours ago

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
24TV / 24News / 17 hours ago

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել
24TV / 24News / 17 hours ago

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / 17 hours ago
Related coverage

Եկեղեցին վերջին ազգային կառույցն է, որը իշխանությունը փորձում է իր ձեռքը վերցնել. Լուլուկյան
Alpha News / 19 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի դատախազ եղբոր որդու գործով դատավորը գնացել է որոշում կայացնելու
ArmLur / Zhoghovurd / 22 hours ago

Կաթողիկոսի դատախազ եղբոր որդու գործով դատավորը գնացել է որոշում կայացնելու
ArmLur / Zhoghovurd / 22 hours ago

Azerbaijan’s top cleric claims no hijab ban in schools
OC Media / 22 hours ago