ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանում պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը մինչև 2030 թ.-ը 30%-ով կրճատելու մասին Տիգրան Ավինյանի հայտարարությունը բարի ցանկությունների շարքից է։ Sputnik Արմենիային ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը և բացատրել` ինչու։Երևանի քաղաքապետը երեկ հանձնարարել էր պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիներն իրենց անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ` նշելով, թե մինչև 2030 թվականը մարդը պետք է իմանա, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելով՝ կկարողանա հասնել իր նպատակակետին պիկ ժամերին 30 տոկոսով ավելի արագ, քան այսօր։Էդգար Ղազարյանի համոզմամբ` 3 տարվա մեջ նման ծրագիր իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքների առնվազն 30-40 տոկոսն այսօր արդեն պետք է արած լինեին։ «Այդպիսի ծավալուն աշխատանքներ անելու համար շրջանցիկ ճանապարհներ են պետք, մետրոպոլիտենի աշխատանքի զարգացում, տրանսպորտային շարժակազմերի ամբողջական համալրումը պետք է ավարտված լինի, նոր երթուղային ցանցը պետք է ներդրված լինի, մարզերից եկող տրանսպորտի համար Երևանին հարող տարածքներում ավտոկայանատեղիներ պետք է կառուցված լինեն և տոմսային համակարգը պետք է միասնական համակցված լինի Երևանի և մարզային տրանսպորտի համար։ Եթե այսօր մի փողոց 1.5 տարի չեն կարողանում նորոգել, այս ամբողջ աշխատանքները ինչպե՞ս են 3 տարում կարողանալու հասցնել»,– ասում է Ղազարյանը` պարզաբանելով, որ խոսքը Դավիթ Բեկ փողոցում առաջացած փոսի մասին է, որը ծածկելու համար 1.5 տարի է պահանջվել։Երկար կլինին ավտոբուսային երթուղիները, թե կարճ, մասնագետի գնահատմամբ էական նշանակություն չունի։ Երթևեկության ժամանակը կրճատելու կարևոր բաղադրիչները, նրա խոսքով, առանձնացված երթևեկելի գոտիներն են և տվյալ երթուղին սպասարկող շարժակազմերի բավարար քանակը։ Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ Էդգար Գալստյանի, անձնական ավտոմեքենաների անվտանգության հարցն է։ Եթե քաղաքացին ստիպված լինի ավտոմեքենան կայանել քաղաքի կենտրոնի սահմանագծին ու տրանսպորտով շարունակել ճանապարհը մինչև աշխատավայր, հարց է առաջանում` որտե՞ղ է այն կայանելու և ինչպե՞ս է ապահովվելու կայանված մեքենայի անվտանգությունը։ Հատկապես, որ նրա դիտարկմամբ, նույնիսկ օրինական տեղում կայանված ավտոմեքենաներն այսօր շատ հաճախ կամ թալանվում են, կամ ՃՏՊ–ների մեջ հայտնվում։ «Եթե ես մտահոգություն ունեմ` իմ մեքենան որտեղ եմ թողնում, ում հույսին, եթե վստահ չեմ, որ մեքենան կայանելու տեղ կգտնեմ ու կայանատեղից դուրս գալուց հետո մի քանի րոպեում շատ արագ կհասնեմ աշխատավայր, ապա այդ տարբերակը միանշանակ չի գործի»,– նշում է մասնագետը։Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ այսօր մայրաքաղաքում A կետից B կետ ավտոբուսով ուղևորությունը տևում է միջինը 87 րոպե, իսկ երեկոյան ժամերին` մինչև 133։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տրանսպորտի մասին Ավինյանի հայտարարությունը անիրատեսական է. Գալստյանն ասում է` ինչու
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Ղազարյանի համոզմամբ` 3 տարում տրանսպորտով երթևեկելու ժամկետը 30 տոկոսով նվազեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են հարկավոր։ Իսկ այսօր Երևանում մի փոս ծածկելը համար 1.5 տարի է տևում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 20 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 21 hours ago

Заявления Пашиняна ограничивают независимость судьи по делу Царукяна - политолог
Sputnik Armenia / 21 hours ago
В Анталье микроавтобус врезался в скалу: среди пострадавших – 6 россиян
Sputnik Armenia / 21 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 20 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 21 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 21 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 21 hours ago