ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը՝ այն տեղեկությունների ֆոնին, թե Վաշինգտոնը քննարկում է այդ գործելակերպը դադարեցնելու հնարավորությունը։ CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պենտագոնը և ԱՄՆ պետքարտուղարությունը հանգստյան օրերին Կիևին նախազգուշացրել են, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երեքշաբթի գիշերը երկրի արևմտյան գործընկերները Կիևին չեն տրամադրել հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ։ «Պարզապես թույլ տվեք ասել, որ փաստ է՝ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի հետ, բայց մենք էլ Ուկրաինայից մեծ ծավալի հետախուզական տվյալներ ենք ստանում»,- Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Ուիքերը՝ ընդգծելով, որ դա փոխադարձ գործընթաց է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Զելենսկու՝ խաղաղության պայմանավորվածությունների հասնելու և ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու հարցում անպատրաստ լինելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։ —00—ՍՊ The post ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Ուկրաինայի հետ․ սենատոր appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Ուկրաինայի հետ․ սենատոր
ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։ Այս մասին ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 19 hours ago

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
24TV / 24News / 20 hours ago

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել
24TV / 24News / 20 hours ago

#ՀԻՄԱ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱՆՑ ԴԵՄ». ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
24TV / 24News / 20 hours ago
Related coverage

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 19 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 20 hours ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 20 hours ago