Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը: Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը: Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլի մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Եվրոպական ընտրությունը չի կարող անվերջ մնալ հնարավորությունների ցանկում
1in.am / 55 minutes ago

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին
1in.am / 1 hour ago

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / 1 hour ago

ՌԴ միգրացիոն նոր կանոնները բացահայտ խախտում են ԵԱՏՄ և միջազգային իրավունքը
1in.am / 1 hour ago
Related coverage

ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանը - 24News
24TV / 24News / 14 minutes ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ
Aravot / 42 minutes ago

Ermenistan Ulusal Meclisi Başkanı ve Hint Büyükelçi, ikili işbirliğini görüştü
Ermenihaber / 1 hour ago

Երևան-Լոնդոն ուղիղ չվերթները՝ քննարկման առանցքում
Armenian Business News (ABNews) / 2 hours ago