Սեպտեմբերի 19-ին #Արարատ ի մարզի #Մասիս համայնքի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը մասնակի փլուզվել է։ Այդ պահին կամրջով բեռնատար էր անցնում։ Մեքենան կողաշրջվել է։ Տուժածներ, բարեբախտաբար, չեն եղել։ Կատարվածն անսպասելի չէր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր օգտվում են կամրջից։ Վարչական ղեկավար Վահան Վարդանյանը կամրջի վթարային վիճակի մասին պարբերաբար տեղեկացրել է մարզպետարանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ «Մենք չենք թողել փլուզվի, նոր ասենք՝ եկեք, այսպիսի խնդիր ունենք, միշտ ասել ենք՝ փլուզման վտանգ կա, եկեք մի հատ հասկանանք։ Բազմիցս դիմել եմ: Ինչքան դիմելու տարբերակ կա, օգտագործել եմ՝ է՛լ գրավոր, է՛լ զեկուցագրերով, է՛լ բանավոր, է՛լ ընկերական, է՛լ խնդրանքով: Երկու տարուց ավելի։ Մենք նախադեպ ունեցել էինք փլուզման վտանգի։ Այդ ժամանակվանից մինչև այդ օրը ես էդ վտանգի մասին բարձրաձայնել եմ»,-ասում է նա։ Ռանչպարի դպրոցը ներկայումս հիմնանորոգվում է, երեխաները հաճախում են հարևան Սիս #գյուղ ի դպրոց։ Փլուզումից օրեր առաջ վարչական ղեկավարը կամրջով երթևեկելիս դրա վրա ճաքեր ու փոքր անցքեր է նկատել, դպրոցական ավտոբուսների վարորդներին հրահանգել է աշակերտներին սպասել գյուղի սկզբնամասում՝ մինչև կամրջին հասնելը։ 📌Լսեք մեզ 📌 Միացե՛ք մեզ | Subscribe to our channel! -- info@hetq.am -- © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին: «Հետքի» խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել «Հետքի» նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել «Հետքի» պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: