Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Hetq Armenia· Oct 13
Politics

Russia didn't need to interfere in Hungarian affairs before.

Առաջ Ռուսաստանը Հունգարիայի գործերին միջամտելու անհրաժեշտություն չուներ.

Orban and his party willingly did the work for the Russians.

Oրբանն ու նրա կուսակցությունը կամովին գործն անում էին ռուսների փոխարեն

In this interview, Hungarian expert and editor-in-chief of the fact-checking platform Lakmusz, Szilard Técsár, told us about the specifics of the influence of social media on Hungarian political events and public perceptions.

Հունգարացի մասնագետ, փաստերի ստուգման «Լակմուս» (Lakmusz) հարթակի գլխավոր խմբագիր Սիլարդ Տեցարը այս հարցազրույցում պատմեց մեզ հունգարական քաղաքական անցուդարձերի եւ հանրային ընկալումների վրա սոցցանցերի ազդեցության առաձնահատկություններи масин

Russia didn't need to interfere in Hungarian affairs before. Orban and his party willingly did the work for the Russians.

Szilard Teczr, editor-in-chief of the Hungarian fact-checking platform Lakmusz, discusses the country’s political developments, public perceptions, and the impact of social media on them in this interview.

Հունգարացի փաստերի ստուգման Լակմուս (Lakmusz) հարթակի գլխավոր խմբագիր Սիլարդ Տեցարն (Szilrd Teczr) այս հարցազրույցում անդրադառնում է երկրի քաղաքական զարգացումներին, հանրային ընկալումներին և դրանց վրա սոցիալական ցանցերի ունեցած ազդեցությանը։

- Which social media platforms do Hungarians use the most? What factors contribute to the popularity of these platforms?

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Հունգարիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

S.T. - In terms of politics, Facebook is still the most important social network in Hungary, perhaps the most widely used. Although, among young people, as, I think, in all corners of the world, the popularity of Instagram and TikTok is gaining momentum. That is why politicians have also started to use these platforms more intensively in recent years. But I would say that Facebook still dominates.

Ս.Տ. - Քաղաքական առումով Հունգարիայում Facebook-ը դեռ ամենակարևոր սոցցանցն է, թերեւս ամենալայն օգտագործվողը: Չնայած որ երիտասարդների շրջանում, ինչպես, կարծում եմ, աշխարհի բոլոր անկյուններում, թափ է առնում Instagram-ի և TikTok-ի ժողովրդականությունը: Այդ պատճառով վերջին տարիներին քաղաքական գործիչները նույնպես սկսել են ավելի ինտենսիվ օգտագործել այս հարթակները: Բայց ես կասեի, որ Facebook- ն առաջվա նման գերիշխում է:

On YouTube, we have traditional media and even new media outlets that operate exclusively on this platform and broadcast their quite popular political shows. YouTube may not be that important to politicians, although they use it for their live broadcasts. For other content, with some exceptions, politicians do not use YouTube that much.

YouTube-ում մենք ունենք ավանդական ԶԼՄ-ներ եւ տակավին նոր մեդիա միջոցներ, որոնք գործում են բացառապես այս հարթակում և հեռարձակում են իրենց բավական հայտնի քաղաքական շոուները: Հնարավոր է՝ YouTube -ն այնքան էլ կարևոր չէ քաղաքական գործիչների համար, թեև նրանք օգտագործում են այն իրենց ուղիղ հեռարձակումների համար: Այլ բովանդակությունների դեպքում, որոշ բացառություններով, քաղաքական գործիչները YouTube այդչափ չեն օգտագործում:

As for X (formerly Twitter) and Telegram, which are sometimes very relevant in the information context in other countries, I would say that in Hungary they are marginal.

Ինչ վերաբերում է X-ին (նախկին Twitter) և Telegram -ին, որոնք այլ երկրներում երբեմն շատ արդիական են տեղեկատվական համատեքստում, ապա կասեի, որ Հունգարիայում դրանք մարգինալ են:

X is mainly used by political fanatics. Since I. Musk took the helm of X, it has certainly shifted significantly to the right wing.

X-ը հիմնականում օգտագործում են քաղաքական մոլագարները: Ի. Մասկի՝ X-ի ղեկը ստանձնելու պահից, այն, անշուշտ, էապես շեղվեց դեպի աջ թևը:

Some fringe groups that are immersed in Russian or anti-vaccination disinformation have Telegram channels. But since the general public does not actually use Telegram, they do not spread widely on that platform. It happens that, for example, disinformation plots first appear on Telegram and then are reprinted verbatim or even in the form of screenshots on Facebook. And there, that story can reach a much wider audience. Here’s the general picture.

Որոշ մարգինալ խմբեր, որոնք խորասուզված են ռուսական կամ հակապատվաստումային ապատեղեկատվության մեջ, Telegram-ալիքներ ունեն: Բայց քանի որ լայն հասարակությունն իրականում Telegram չի օգտագործում, դրանք հենց այդ հարթակում լայն տարածում չեն ունենում: Պատահում է, որ, օրինակ, ապատեղեկատվական սյուժեները նախ հայտնվում են Telegram -ում, ապա բառացիորեն կամ նույնիսկ սքրինշոթի տեսքով արտատպվում են Ֆեյսբուքում: Եվ այնտեղ արդեն այդ պատմությունը կարող է հասնել շատ ավելի լայն լսարանի: Ահա սա է ընդհանուր պատկերը:

I would say that age is obviously a very important factor in choosing platforms: young people use TikTok and Instagram more widely. And the factors for choosing X and Telegram to some extent characterize the political affiliation (of users).

Ես կասեի, որ հարթակների ընտրության գործոններից, ակնհայտորեն, շատ կարևոր է տարիքը. երիտասարդներն ավելի լայնորեն օգտագործում են TikTok-ն ու Instagram-ը: Իսկ X-ի և Telegram-ի ընտրության գործոնները որոշ չափով բնորոշում են (օգտատերերի) քաղաքական կապվածությունը։

- Who is currently winning the competition for public attention, traditional media (television, press) or social media? What means of communication do your country’s government, opposition groups, and civil society representatives prefer when disseminating information, especially during crucial periods (elections, political and other crises).

- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:

S.T. - As you probably know, after the April elections of this year, we had a change of government. Therefore, it would be right for me to divide my answer into before and after the April elections.

Ս.Տ. - Ինչպես երևի գիտեք, այս տարվա ապրիլի ընտրություններից հետո մեզ մոտ իշխանափոխություն տեղի ուեցավ։ Ուստի՝ ճիշտ կլինի, որ պատասխանս բաժանեմ ապրիլյան ընտրություններից առաջ-ի և հետո-ի։

Before, it was Viktor Orbán’s government. Although he did not like to communicate with independent media, he built a huge propaganda media empire around his party and government. He used it quite actively, although both he and his government and party were also active on social media platforms.

Առաջ՝ Վիկտոր Օրբանի կառավարությունն էր: Թեև նա այնքան էլ չէր սիրում շփվել անկախ մեդիայի հետ, բայց իր կուսակցության և կառավարության շուրջ հսկայական քարոզչական մեդիա կայսրություն կառուցեց: Նա բավական ակտիվ էր օգտագործում այն, չնայած որ եւ նա, եւ նրա կառավարությունն ու կուսակցությունը ակտիվ էին նաեւ սոցցանցային հարթակներում:

It was a dual communication strategy at the time.

Այն ժամանակ կրկնակի հաղորդակցության ռազմավարություն էր։

After April, the government of Péter Magyar came to power. He has no comparable background in the media, except for very small media outlets close to the party. He does not control the traditional media, but he is very strong in communicating directly with voters, either through social media or face-to-face.

Ապրիլից հետո իշխանության եկավ Պետեր Մադյարի կառավարությունը։ Նա մեդիայում համեմատելի նախապատմություն չունի, բացի կուսակցությանը մոտ կանգնած շատ փոքր լրատվամիջոցներից: Նա չի վերահսկում ավանդական մեդիան, բայց շատ ուժեղ է ընտրողների հետ ուղիղ հաղորդակցման հարցում՝ սոցիալական մեդիայի կամ դեմ առ դեմ շփման միջոցով:

Face-to-face communication was very important to him during the campaign. He toured the country several times, even visiting small towns and villages.

Քարոզարշավի ընթացքում դեմ առ դեմ շփումը շատ կարևոր էր նրա համար: Նա մի քանի անգամ շրջագայել է երկրում, այցելել նույնիսկ փոքր քաղաքներ ու գյուղեր:

So, in some ways, as much as possible, he tries to bypass traditional media and focus on his followers on social media. That is why he very often broadcasts his speeches and political events. Especially when it comes to the news of the day or crises (as you mentioned in your question), he likes to communicate directly with the voters. This does not mean that traditional media does not play a role. Of course, the government organizes press conferences almost every week, and Magyar or his ministers also give interviews. But it is clear that the strategy of the top leadership is to communicate directly with the voters via social media.

Այնպես որ, որոշ առումով, որքան դա հնարավոր է, նա փորձում է շրջանցել ավանդական մեդիան և կենտրոնանում է սոցցանցերի իր հետևորդների վրա: Այդ պատճառով նա շատ հաճախ հեռարձակում է իր ելույթներն ու քաղաքական միջոցառումները։ Հատկապես, երբ (ինչպես ձեր հարցում նշեցիք) խոսքը օրվա լուրերի կամ ճգնաժամերի մասին է, նա սիրում է ուղիղ շփվել ընտրողների հետ: Սա չի նշանակում, թե ավանդական մեդիան որեւէ դեր չի խաղում: Իհարկե, կառավարությունը մամուլի ասուլիսներ է կազմակերպում գրեթե ամեն շաբաթ, Մադյարը կամ նրա նախարարները նույնպես հարցազրույցներ են տալիս: Բայց ակնհայտ է, որ բարձրագույն ղեկավարության ռազմավարությունը ընտրողների հետ սոցիալական մեդիայի միջոցով ուղղակի հաղորդակցությունն է:

Interestingly, the former media empire of Orbán’s Fidesz party has started to disintegrate quite quickly. It is clear that they have lost part of their audience. But I do not see them strengthening their presence on social networks in turn. So perhaps they are still in a transitional period.

Հետաքրքիր է, որ Օրբանի Ֆիդես (Fidesz) կուսակցության նախկին մեդիա կայսրությունն սկսել է բավական արագ քայքայվել: Ակնհայտ է, որ նրանք կորցրել են իրենց լսարանի մի մասը: Բայց չեմ տեսնում, որ նրանք էլ իրենց հերթին ուժեղացնեն իրենց ներկայությունը սոցիալական ցանցերում: Այնպես որ, գուցե դեռևս անցումային շրջանում են:

Civil society groups usually try to use every available opportunity. Therefore, they are very happy to communicate with traditional media. But, of course, they have their own communication strategies and tools and also use social networks.

Քաղհասարակության խմբերը սովորաբար փորձում են օգտվել հասանելի յուրաքանչյուր հնարավորությունից: Ուստի՝ մեծ հաճույքով են շփվում ավանդական մեդիայի հետ: Բայց, իհարկե, նրանք ունեն իրենց սեփական հաղորդակցային ռազմավարությունն ու միջոցները եւ նույնպես օգտագործում են սոցցանցերը:

- Which groups (government officials, political party leaders, civil society representatives) are the most active users of social networks in your country? For whom has social media become the main communication tool?

- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

S.T. - In my opinion, politicians themselves, political opinion leaders, are very important. Although, when talking about the latter, it should also be noted that the media empire of Orbán’s Fidesz party also included a network of opinion leaders called Megafon. And it has also begun to disintegrate. That network has lost some of its audience and slowed down in intensity. The most interesting aspect of the campaign on social networks was that although Fidesz figures posted much more often and published more content than P. Magyar’s then opposition Tisza party, Tisza was consistently winning the race in terms of engagement (likes, comments, shares).

Ս.Տ. - Իմ կարծիքով իրենք՝ քաղաքական գործիչները, քաղաքական կարծիք ձեւավորողները շատ կարևոր են: Թեև, վերջիններիս մասին խոսելիս պետք է նաև նշել, որ Օրբանի Ֆիդես կուսակցության մեդիա կայսրության մեջ էր նաեւ Մեգաֆոն կոչվող կարծիք ձեւավորողների ցանցը։ Եվ այն նույնպես սկսել է քայքայվել։ Այդ ցանցը կորցրել է իր լսարանի որոշ մասը և դանդաղեցրել է ինտենսիվությունը: Քարոզարշավի ամենահետաքրքիր կողմը սոցցանցերում այն էր, որ չնայած Ֆիդեսի գործիչները Պ. Մադյարի այն ժամանակ ընդդիմադիր Տիսա կուսակցությունից շատ ավելի հաճախ էին գրառումներ անում և ավելի մեծաքանակ բովանդակություն էին հրապարակում, բայց Տիսան ստաբիլ հաղթում էր մրցավազքում ներգրավվածության (հավանումների, մեկնաբանությունների, տարածումների) տեսանկյունից:

So, as this campaign has shown, the decisive factor in political elections is not the quantity. Maybe the reason was that Tisza’s posts were of higher quality, more attractive, or simply that Tisza is a relatively new party, people were more interested in them, more actively involved in Tisza’s content than Fidesz’s.

Ուստի, ինչպես ցույց տվեց այս քարոզարշավը, քաղաքական ընտրապայքարում որոշիչը (քարոզչանյութերի) քանակը չէ: Գուցե պատճառն այն էր, որ Տիսա-ի գրառումներն ավելի բարձրորակ էին, ավելի գրավիչ, կամ պարզապես, որ Տիսա-ն համեմատաբար նոր կուսակցություն է, մարդիկ ավելի շատ էին հետաքրքրված նրանցով, ավելի ակտիվ ներգրավվում էին Տիսա-ի, քան թե Ֆիդեսի շրջանառած բովանդակության մեջ:

- How do foreign information manipulation and interference (FIMI), other forms of influencing public opinion, manifest themselves in practice in your country? What role do social networks play in such hybrid attacks and in the fight against them?

- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

S.T. - Viktor Orbán and his party were quite close to Russia and Vladimir Putin. So, for years, my main hypothesis was that Russia did not really need to invest in Hungary, in order to directly interfere in Hungarian politics, because Orbán’s interests coincided very well with those of Russia or Putin. Orbán and his team were supported by a very powerful media empire, so they seemed to be doing the work for the Russians willingly.

Ս.Տ.- Վիկտոր Օրբանն իր կուսակցության հետ բավական մոտ էին Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին։ Այնպես որ, տարիներ շարունակ իմ հիմնական վարկածն այն էր, որ Ռուսաստանն իրականում Հունգարիայում, հունգարական քաղաքականությանն ուղղակիորեն միջամտելու համար ներդրումներ անելու անհրաժեշտություն այնքան էլ չուներ, քանի որ Օրբանի շահերը շատ լավ համընկնում էին Ռուսաստանի կամ Պուտինի շահերի հետ։ Օրբանին ու թիմին սատարում էր շատ հզոր մեդիա կայսրությունը, այնպես որ նրանք կարծես կամովին գործն անում էին ռուսների փոխարեն:

This changed a bit during this year’s election campaign, as we heard reports of direct influence, disinformation campaigns coming from Russia. There were international monitoring groups that also documented some of these Russian campaigns. They were mainly active on X and Facebook, but even in this campaign, I would say that the disinformation activities directly attributed to Russia were less important than, for example, the internal disinformation of Fidesz and its media.

Սա փոքր-ինչ փոխվեց այս տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ, քանի որ մենք լսեցինք լուրեր Ռուսաստանից եկող ուղիղ ազդեցության, ապատեղեկատվական արշավների մասին։ Կային միջազգային դիտորդական խմբեր, որոնք նույնպես փաստագրել էին այդ ռուսական արշավներից մի քանիսը: Դրանք հիմնականում ակտիվ էին X-ում և Facebook-ում, բայց նույնիսկ այս քարոզարշավում, ես կասեի, որ ուղղակիորեն Ռուսաստանին վերագրվող ապատեղեկատվական գործողությունները պակաս կարևոր էին, քան, օրինակ, Ֆիդեսի և նրա մեդիայի ներքին ապատեղեկատվությունը:

These posts on X were, first of all, very often in English, which in itself limits their impact on Hungarian society, and also the fact that they were on X, which is not widely used by Hungarians, also limited their impact. According to our data, when they appeared on Facebook, even with advertising, the coverage reached a maximum of 100,000 people, which is certainly not a small number for a country with a population of less than 10 million, but it is not a large part of the population. I think the Russians tried to intervene directly this time because they felt that Orbán was losing and thought that they had to try everything. But these campaigns, which we can directly link to Russia, were not very effective.

X-ում այդ գրառումները, նախ, շատ հաճախ անգլերեն էին, ինչն ինքնին սահմանափակում է դրանց ազդեցությունը հունգարական հասարակության վրա, և նաև այն փաստը, որ դրանք X-ում էին, որը շատ չեն օգտագործում հունգարացիները, նույնպես սահմանափակեց դրանց ազդեցությունը: Մեր տվյալներով՝ երբ դրանք հայտնվում էին Facebook-ում, նույնիսկ գովազդի առկայության դեպքում, ապա ծածկույթը հասնում էր առավելագույնը 100 000 մարդու, ինչն, անշուշտ, քիչ չէ 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար, բայց ոչ էլ բնակչության մեծ մասն է կազմում: Կարծում եմ՝ ռուսներն այս անգամ փորձեցին ուղղիղ կերպով միջամտել այն պատճառով, որ զգում էին, որ Օրբանը պարտվում է, եւ մտածում էին, որ պետք է ամեն ինչ փորձել։ Բայց այդ արշավները, որոնք մենք կարող ենք ուղիղ կերպով կապել Ռուսաստանի հետ, այնքան էլ ազդեցիկ չէին:

In addition to the fact that they sometimes tried to do it through the wrong channels, in the wrong language, the content also showed that they were not very familiar with the Hungarian context. Their news was so obviously false that even the pro-Orbán media did not use it. For example, there was a story about Peter Magyar's ex-wife, who allegedly wrote memoirs about Magyar and accused him of domestic violence, killing their family dog, and other such bad things.

Բացի այն բանից, որ նրանք երբեմն փորձում էին դա անել ոչ ճիշտ ալիքների միջոցով, ոչ ճիշտ լեզվով, նաև բովանդակությունները ցույց տվեցին, որ այնքան էլ լավ ծանոթ չեն հունգարական համատեքստին։ Նրանց լուրերն այնքան ակնհայտ կեղծ էին, որ նույնիսկ Օրբանամետ մեդիան դրանք չօգտագործեց: Օրինակ, կար մի պատմություն՝ կապված Պետեր Մադյարի նախկին կնոջ հետ, որն իբր հուշեր է գրել Մադյարի մասին եւ մեղադրել է նրան ընտանեկան բռնություն կիրառելու, իրենց ընտանեկան շանը սպանելու և նման այլ վատ բաների համար:

But that fake story was so far from reality, and of course it was obvious to every Hungarian, that if such a book really existed, the press would be flooded with it. That's why it didn't get much of a response.

Բայ այդ կեղծ պատմությունն այնքան հեռու էր իրականությունից, եւ, իհարկե, յուրաքանչյուր հունգարացու համար ակնհայտ էր, որ եթե նման գիրք իրոք գոյություն ունենար, ապա մամուլը հեղեղված կլիներ այդ ամենով: Այդ պատճառով այն առանձնապես արձագանք չունեցավ։

Sometimes fake stories had a bigger impact abroad. For example, Jarosław Kaczyński (leader of the largest opposition party in Poland) believed the fake story about the memoirs in Poland and mentioned it in one of his interviews.

Երբեմն կեղծ սյուժեներն ավելի մեծ ազդեցություն էին գործում արտասահմանում։ Օրինակ, այդ կեղծ հուշերի մասին կեղծ պատմությանը Լեհաստանում հավատացել էր Յարոսլավ Կաչինսկին (Լեհաստանում խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ խմբ.) եւ հիշատակել էր այն իր հարցազրույցներից մեկում։

https://www.regioncenter.info/

https://www.regioncenter.info/

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.