Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։ Ստորև ներկայացնում ենք Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը՝ Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, 2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ, 2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, V-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ, 2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ, 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ, 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ: Կրթություն 2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան: Պարգևներ ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։ Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ որդի: The post Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ appeared first on Infocom .