Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ ՊՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ երեկ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած “America’s Army: The Foundation of the Joint Force” թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։ ՀՀ պաշտպանության նախարարություն