ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստին դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է մեղադրական ապացույցները։ Հանրային մեղադրողն ընդգծել է, որ հայտնաբերվել են փամփուշտներ, հրազենից արձակված գնդակներ, ինչպես նաև հրազենի գործադրման վերաբերյալ այլ ապացույցներ։ Ըստ դատախազի` այդ ապացույցներով հիմնավորվում է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերի իրադարձություններին։ Նա նաև նշել է, որ տեսաձայնագրություններ էլ են ուսումնասիրվել, որոնցից մեկով հաստատվում է մեղադրյալ Սեյրան Օհանյանին (ՀՀ պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ) և մյուս մեղադրյալներին մեղսագրված արարքների հակաօրինականությունը։ Դատախազը նիստի ընթացքում նաև առաջարկել է հետազոտել Սեյրան Օհանյանի հարցազրույցներից մեկը։ Նա շեշտել է նաև, որ իր ներկայացրած ապացույցները չեն վերաբերում Արմեն Գևորգյանին։ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ելույթում ընդգծել է, որ դատավարության կողմերը պետք է ներկայացնեն այն ապացույցները, որոնք վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունեն։ Այսինքն` մեղադրանքի հետ կապված որևէ էական հանգամանք կամ հերքում են, կամ հաստատում։ Փաստաբանը փորձել է հասկանալ նաև, թե ըստ դատախազի` ինչն է հիմնավորում Յուրի Խաչատուրովի կատարածը կամ չկատարածը։ Հանրային մեղադրողը հստակ պատասխան այդպես էլ չտվեց։Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ի՞նչ կապ ունի Օհանյանի հարցազրույցը Խաչատուրովի վերդիկտի հետ. փաստաբանը զարմացած է
Ըստ դատախազի` իր ներկայացված ապացույցներով հիմնավորվում է ՀՀ ՊՆ ԶՈւ–ի հակասահմանադրական ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 18 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 18 hours ago

Заявления Пашиняна ограничивают независимость судьи по делу Царукяна - политолог
Sputnik Armenia / 18 hours ago
В Анталье микроавтобус врезался в скалу: среди пострадавших – 6 россиян
Sputnik Armenia / 18 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 18 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 18 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 18 hours ago