Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է շնորհվել։ Հարցն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում, որն ընդունվեց 58 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Պահպանվող տարածքի մակերեսը կազմում է 236.26 հեկտար, որը համայնքային սեփականություն է։ Որոշման նախագծում նշված է, որ Երևանի տարածքում հայտնաբերված ՀՀ Բույսերի Կարմիր գրքային 33 տեսակներից մոտ ¼-ը աճում է Հրազդանի կիրճում: Մշակովի հացահատիկների վայրի ազգակից «Այծակն հաստ» (Aegilops crassa) տեսակը Հայաստանում աճում է միայն Հրազդանի կիրճի ձախափնյա լանջերին: Այստեղ են գտնվում նաև վտանգված «Հիրիկ նրբագեղ» և «Տուղտավարդ Սոֆիայի» (Alcea sophiae) տեսակները։ Կիրճում հանդիպում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված խոցելի տեսակներ՝ 4 անողնաշարավոր, 2 մողես, 3 օձ, 9 թռչուն, 2 չղջիկ, ինչպես նաև 6 ձկնատեսակ։ Տարածքում են գտնվում բնության 2 հուշարձաններ՝ Սբ Սարգիս եկեղեցու մոտ և մանկական երկաթուղու թունելի արևմտյան ճակատամուտքի մոտ գտնվող «Անանուն» սյունաձև բազալտները։ Կառավարման վերջնական պլանը մշակվելու է մինչև 2027 թվականի մարտը: Ծրագիրն իրականացվում է «ՍՈԼՅՈՒՏՈՆ» և «ԳրինՎանս» ՍՊԸ-ների, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասնակցությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ: Մինչ այդ գործելու է ժամանակավոր միջոցառումների ծրագիր։ Արփի Հակոբյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է շնորհվել։ Հարցն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում, որն ընդունվեց 58 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Պահպանվող տարածքի մակերեսը կազմում է 236.26 հեկտար, որը համայնքային սեփականություն է։ Որոշման նախագծում նշված է, որ Երևանի տարածքում հայտնաբերված ՀՀ Բույսերի Կարմիր գրքային 33 տեսակներից …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 7 hours ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 7 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 8 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 8 hours ago
Related coverage

Two Worlds, One Language: How a 1962 Short Film United Soviet Armenia and the Global Diaspora
Hetq / 16 minutes ago

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են
1in.am / 7 hours ago

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին. Ռոբերտ Ամստերդամ
Aravot / 8 hours ago

Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է արձագանքի նրան, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ․ Ամստերդամ
Pastinfo / 9 hours ago