Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշումներով՝ երկու դատախազի նկատմամբ կիրառվել են «նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր՝ առանց հարգելի պատճառի դատական նիստերից բացակայելու համար։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ խիստ նկատողություն ստացած՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության պաշտոնատար անձը նախկինում ևս նկատողություն էր ստացել նույն խախտման համար։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած նիստում 2 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը: Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազները առանց հարգելի պատճառի բացակայել են դատական նիստից: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումներով՝ Երևան քաղաքի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն անձի նկատմամբ նախկինում նշանակված է եղել «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ՝ կրկին դատական նիստից առանց հարգելի պատճառի բացակայելու համար»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշումներով՝ երկու դատախազի նկատմամբ կիրառվել են «նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր՝ առանց հարգելի պատճառի դատական նիստերից բացակայելու համար։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ խիստ նկատողություն ստացած՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության պաշտոնատար անձը նախկինում ևս նկատողություն էր ստացել նույն խախտման համար։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 1 hour ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 1 hour ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 2 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 2 hours ago
Related coverage

Զելենսկին Կանադայի վարչապետին հայտնել է, որ գործընկերները չեն նախազգուշացրել հրթիռների արձակման մասին
168 Jham / 18 minutes ago

Երևանի ավագանու անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
Aravot / 24 minutes ago

Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում
168 Jham / 33 minutes ago

ԱՄՆ-ը շատ շուտով որոշում կընդունի Իրանի վերաբերյալ. Թրամփ
168 Jham / 34 minutes ago