Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը: Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը: Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլի մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին: The post Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ
Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը: Նախարարներն անդրադարձ են կատարել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում | factor.am
Infocom / 17 hours ago
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանն ավելի ժամանակակից զենք է ստացել | news.am
Infocom / 17 hours ago
ՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինեն. «Իմ հզոր համայնք» խմբակցություն
Infocom / 17 hours ago
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել | factor.am
Infocom / 17 hours ago
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 15 hours ago

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / 15 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 15 hours ago
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 15 hours ago