ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ ՀՀ պետական գրեթե բոլոր գերատեսչություններից։ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հանդիպման համար հիմք է դարձել Ղարաբաղից տեղահանված անձանց շահերը ներկայացնող «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանի նամակը՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ մինչ այս երկու անգամ հանդիպել են Անաստաս Իսրայելյանի հետ։ Ներկայացված նամակում հակիրճ ձևակերպվել են այն հարցերն ու խնդիրները, որոնք մտահոգում են Ղարաբաղից տեղահանված անձանց։ «Լիահույս եմ, որ այս քննարկման ընթացքում պատասխանները կտրվեն»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։ Անաստաս Իսրայելյանը, ինչպես նաև հանդիպման մյուս մասնակիցները մանրամասն ներկայացրել են Ղարաբաղից տեղահանված անձանց մտահոգող խնդիրները, ըստ իրենց պատկերացումների՝ առաջարկել նաև դրանց լուծման ուղիները։ Բարձրաձայնված մտահոգությունները հիմնականում վերաբերում էին տեղահանվածների սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման հարցերին, մասնավորապես՝ անշարժ գույքի գնաճի պայմաններում հավաստագրերով բնակարան ձեռք բերելու դժվարություններին, ինչպես նաև նշված անձանց իրավական կարգավիճակին։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, գերատեսչությունների ներկայացուցիչները, օրենսդիրները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում քննարկել ներկայացված առաջարկներն ու դրանց լուծման ուղիները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ղարաբաղից տեղահանված անձանց հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ ՀՀ պետական գրեթե բոլոր գերատեսչություններից։ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հանդիպման համար հիմք է դարձել Ղարաբաղից տեղահանված անձանց […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը
Shant News / Oct 14

Խաղաղության պայմանագիր․ Երևանի սպասելիքներն ու Բաքվի հաշվարկները
Shant News / Oct 14

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / Oct 14

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը
Shant News / Oct 14
Related coverage

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / Oct 14

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է․ Ermenihaber
ABC Media / Oct 14

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / Oct 14
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / Oct 14