Երևանում տեղի ունեցավ Ապրելակերպի բժշկությանը նվիրված մասնագիտական համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին ուղեցույց-գրքույկը։ Հոկտեմբերի 10-ին, Երևանում բժիշկներ, առողջապահության ոլորտի մասնագետներ և ոլորտի հետաքրքրված ներկայացուցիչներ համախմբվեցին «Ապրելակերպի բժշկություն․ կանխարգելումից դեպի երկարակեցություն» խորագրով համաժողովի շրջանակում՝ քննարկելու ժամանակակից բժշկության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը՝ ապրելակերպի բժշկությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին գրքույկի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներկայացնում է ապրելակերպի բժշկության հիմնարար սկզբունքներն ու գործնական խորհուրդները՝ հիմնված ժամանակակից գիտական տվյալների վրա։ Գրքույկը նախատեսված է թե՛ առողջապահության մասնագետների, թե՛ առողջ ապրելակերպով հետաքրքրված քաղաքացիների համար՝ նպաստելով առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու առողջ վարքագծի խթանմանը։ «Բժիշկը կարող է բացատրել ռիսկերը, նշանակել բուժում և խորհուրդներ տալ, բայց նա չի կարող փոխել հիվանդի ամենօրյա սովորությունները: Հետևաբար, ուղեցույցի նպատակը ոչ միայն մասնագետներին խորհրդատվության գործիքներ տրամադրելն է, այլև ընթերցողներին հուսալի հիմք տրամադրելը՝ իրենց սեփական առողջությունը հասկանալու համար։»․ասում է ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան Գևորգ Ասիլբեկյանը։ Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ապրելակերպի բժշկության ապացուցահեն մոտեցումները, որոնք միտված են քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, կառավարմանը և ռիսկերի նվազեցմանը։ Քննարկվեցին առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության, որակյալ քնի, սթրեսի կառավարման և վնասակար սովորությունների նվազեցման դերը մարդու առողջության և կյանքի որակի բարելավման գործում։ Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել առողջապահության մասնագետներին՝ զարգացնելու կանխարգելիչ բժշկության գործնական հմտությունները և ապրելակերպային միջամտությունները ինտեգրելու ամենօրյա կլինիկական գործունեության մեջ։ (Գ)
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ապրելակերպի բժշկություն․ կանխարգելումից դեպի երկարակեցություն
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Նավթի պաշարները նվազում են, պարտքը՝ աճում․ ԱՄՀ-ն ահազանգում է համաշխարհային տնտեսության ռիսկերի մասին
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գո՞հ են Աջափնյակի բնակիբները Շինարարներ փողոցի շինությունների ապամոնտաժումից
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Գո՞հ են Աջափնյակի բնակիբները Շինարարներ փողոցի շինությունների ապամոնտաժումից
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago
Related coverage

Գյումրիում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը հիվանդանոցում մահացել է
ABC Media / 28 minutes ago

Գյումրիում Թուրքիայի քաղաքացու բեռնատարը մի կնոջ է մահացու վրաերթի ենթարկել
Sputnik Armenia / 38 minutes ago

Հռոմի պապ Լևոն 14-րդը հոսպիտալացվել է․ նրան վիրահատելու են
Azatutyun / 2 hours ago

«Սիրտս կանգնում էր սայլակին նստած». Կարեն Ղահրիյանի պատմությունը
Hetq / 2 hours ago