Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014 թվականի փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Ծաղկաձոր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի նախագահ և աճուրդների կազմակերպիչ, սահմանված կարգի խախտմամբ՝ ձևական աճուրդների միջոցով, ընդհանուր 17 միլիոն 791 հազար դրամով օտարել էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։ Հողամասերից մեկը վերաբերել է Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 18/2 հասցեում գտնվող՝ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հողամասին, որն աճուրդի միջոցով վաճառվել է 9 միլիոն 48 հազար դրամով այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հողամասի արժեքը կազմել է 18 միլիոն 692 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. վճռով անվավեր է ճանաչվել 0,2 հա մակերեսով հողամասի աճուրդը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գույքը հետագայում օտարվել է երրորդ անձի, իսկ հայցը ներկայացնելու դրությամբ հողամասը ծանրաբեռնված է եղել շինությամբ, դատարանը պարտավորեցրել է աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 միլիոն 644 հազար դրամ:
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ծաղկաձորի համայնքային հողը վաճառվել էր 9 մլն դրամով՝ իրական արժեքից էժան․ դատարանը վճիռ է կայացրել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 12 hours ago
Related coverage

Վարդենիսում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Shant News / 12 hours ago

Փաշինյան․ Ալավերդիի Թումանյան փողոցի բնակարանը վերադարձվել է համայնքի սեփականությանը
PanArmenian / 12 hours ago

Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Shant News / 13 hours ago

Արթուր Աստոյան. «Արթիկցիները տեսել են իմ աշխատանքը և այս անգամ ավելի շատ քվե են տալու»
Hetq / 13 hours ago