Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Greta Thunberg joins French schoolchildren's protests ahead of nationwide actions
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
Swedish activist Greta Thunberg joined high school students in France on October 13 to protest for better learning conditions.
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը hոկտեմբերի 13-ին միացել է Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներին, որոնք պայքարում են ուսումնական պայմանների բարելավման համար։
This comes ahead of new nationwide protests, with authorities and demonstrators concerned about possible new violence, Le Monde reports.
Սա տեղի է ունենում համազգային նոր բողոքի ցույցերից առաջ, երբ իշխանություններն ու ցուցարարները մտահոգված են հնարավոր նոր բռնություններով, գրում է Le Monde-ը։
Thunberg, 23, who became famous as a teenager for her school strike to fight climate change, is …
23-ամյա Թունբերգը, որը հայտնի է դարձել դեռահաս տարիքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով դպրոցական …

Swedish activist Greta Thunberg joined high school students in France on October 13 to protest for better education.
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը hոկտեմբերի 13-ին միացել է Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներին, որոնք պայքարում են ուսումնական պայմանների բարելավման համար։
The protests come ahead of new nationwide protests, with authorities and protesters concerned about possible new violence, Le Monde reported.
Սա տեղի է ունենում համազգային նոր բողոքի ցույցերից առաջ, երբ իշխանություններն ու ցուցարարները մտահոգված են հնարավոր նոր բռնություններով, գրում է Le Monde-ը ։
Thunberg, 23, who rose to fame as a teenager for organizing school strikes to fight climate change, stood with students outside the school at the center of the movement.
23-ամյա Թունբերգը, որը հայտնի է դարձել դեռահաս տարիքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով դպրոցական դասադուլներ կազմակերպելով, կանգնել է աշակերտների կողքին՝ շարժման կենտրոնում գտնվող դպրոցի առջև։
The school is located in the largest suburb of Paris, Saint-Denis.
Դպրոցը գտնվում է Փարիզի ամենամեծ՝ Սեն Դենի արվարձանում։
Thunberg arrived at the Paul Eluard high school, where lawyers have formed a human chain to protect the teenagers.
Թունբերգը ժամանել է Պոլ Էլյուարի անվան ավագ դպրոց, որտեղ փաստաբանները կենդանի շղթա են կազմել՝ դեռահասներին պաշտպանելու համար։
It comes amid widespread allegations of police brutality.
Սա տեղի է ունենում ոստիկանության դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների ֆոնին։
“Young people are not being included in the discussions.
«Երիտասարդներին չեն ներգրավում քննարկումներում։
Our future is being taken away from us,” Thunberg told AFP.
Մեզանից խլում են մեր ապագան»,- AFP-ին ասել է Թունբերգը։
The protest movement, supported by unions and the left-wing opposition party Unshakable France, was scheduled to hold a march in Paris in the afternoon, as well as marches in other cities.
Արհմիությունների և ձախակողմյան ընդդիմադիր «Անսասան Ֆրանսիա» կուսակցության աջակցությամբ կազմակերպվող բողոքի շարժման շրջանակում նախատեսվում էր կեսօրից հետո երթ անցկացնել Փարիզում, ինչպես նաև երթեր կազմակերպել այլ քաղաքներում։
“They don’t listen to us, so we’re going to them,” the university students’ union L’Union Étudiante wrote on social media.
«Նրանք մեզ չեն լսում, ուրեմն մենք ենք գնալու նրանց մոտ»,- X սոցիալական ցանցում գրել է համալսարանական ուսանողների «L’Union Étudiante» արհմիությունը։
More than 70,000 people took to the streets of France in the last major event of the movement, which began in late September.
Սեպտեմբերի վերջին սկիզբ առած շարժման վերջին խոշոր միջոցառման ժամանակ Ֆրանսիայի փողոցներ էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։
The country’s authorities had hoped that the student protest movement had begun to die down, just days before the school holidays.
Երկրի իշխանությունները հույս ունեին, որ ուսանողական բողոքի շարժումը սկսել է մարել՝ դպրոցական արձակուրդներից ընդամենը մի քանի օր առաջ։
“About 200 schools should be closed, which is less than last week,” Education Minister Edouard Geoffrey told France Inter radio, adding that some schools along the protest routes were being closed to avoid possible damage.
«Պետք է փակված լինի մոտավորապես 200 դպրոց, ինչը պակաս է, քան անցյալ շաբաթ»,- France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է կրթության նախարար Էդուար Ժեֆրեն՝ հավելելով, որ բողոքի երթուղիների մոտ գտնվող որոշ դպրոցներ փակվում են՝ հնարավոր վնասներից խուսափելու համար։
According to the Education Ministry, only 130 of France’s 3,700 high schools were closed on Monday.
Կրթության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի Ֆրանսիայի 3700 լիցեյներից փակ էր ընդամենը 130-ը։
But the ministry said that while “school closures are decreasing, violence is increasing.”
Սակայն նախարարությունը նշել է, որ թեև «դպրոցների փակման դեպքերը նվազում են, բռնությունն ուժգնանում է»։
The education ministry said eight school staff were injured in incidents linked to the protests on Monday.
Կրթության նախարարության հաղորդմամբ՝ երկուշաբթի բողոքի ցույցերի հետ կապված միջադեպերի հետևանքով տուժել է ուսումնական հաստատությունների ութ աշխատակից։
Most of them were in the Paris region, as well as in the cities of Bordeaux and Lyon.
Նրանց մեծ մասը եղել է Փարիզի շրջանում, ինչպես նաև Բորդո և Լիոն քաղաքներում։
In another incident that appears to be unrelated to the protests and is not included in the ministry’s statistics, police arrested a 14-year-old boy near Marseille on Monday.
Բողոքի ցույցերի հետ, ըստ երևույթին, կապ չունեցող և նախարարության վիճակագրության մեջ չներառված մեկ այլ միջադեպի ընթացքում ոստիկանությունը երկուշաբթի Մարսելի մերձակայքում ձերբակալել է 14-ամյա դեռահասի։
Earlier, shots were fired with a shotgun at a secondary school principal and a teacher, injuring both.
Դրանից առաջ որսորդական հրացանով կրակոցներ էին արձակվել միջնակարգ դպրոցի տնօրենի և ուսուցչի ուղղությամբ՝ վիրավորելով երկուսին էլ։
While the protests have been largely peaceful, students say they are determined to demand that the government address frequent teacher absences, the dilapidated condition of buildings, overcrowded classrooms and other issues.
Թեև բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ է անցել, աշակերտները հայտարարում են, որ վճռական են տրամադրված՝ պահանջելու կառավարությունից լուծել ուսուցիչների հաճախակի բացակայության, շենքերի անմխիթար վիճակի, դասացուցակների գերծանրաբեռնվածության և այլ խնդիրներ։
In the early stages of the protests, one young protester lost an arm when a police stun grenade exploded, another lost a tooth when a tear gas canister was fired at close range, and a third lost an eye.
Բողոքի ցույցերի սկզբնական փուլում երիտասարդ ցուցարարներից մեկը ոստիկանության լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով կորցրել է ձեռքը, մյուսը՝ դեմքին մոտ տարածությունից արձակված արցունքաբեր գազի նռնակի հարվածից կորցրել էր ատամները, իսկ երրորդը՝ մեկ աչքը։
Human rights groups and students have accused the police of using disproportionate force.
Իրավապաշտպան կազմակերպություններն ու ուսանողները ոստիկանությանը մեղադրել են ուժի անհամաչափ կիրառման մեջ։
Several police officers and teachers have also been injured.
Տուժել են նաև մի քանի ոստիկաններ և ուսուցիչներ։
Speaking to reporters on Monday, French President Emmanuel Macron said it would take time to resolve the issues raised by the students and urged protesters to exercise restraint.
Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշակերտների բարձրացրած խնդիրների լուծումը ժամանակ կպահանջի, և ցուցարարներին զսպվածության կոչ է արել։
“These are issues that require time, consultation, discussion and respect,” Macron said.
«Սրանք հարցեր են, որոնք պահանջում են ժամանակ, խորհրդակցություններ, քննարկումներ և հարգանք»,- ասել է Մակրոնը։
More than 6,800 people, most of them minors, were taken to police stations during the protests, according to the Justice Ministry.
Արդարադատության նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանություն է տարվել ավելի քան 6800 մարդ, որոնց մեծ մասը՝ անչափահասներ։
Police have launched internal investigations into 24 allegations of ill-treatment of protesters.
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ 24 մեղադրանքի առնչությամբ ներքին քննություններ է սկսել։
After last week’s nationwide protests, the government promised to send around 3,000 teachers to the 114 most affected high schools in the coming days to replace those who were absent.
Անցած շաբաթվա համազգային բողոքի ցույցերից հետո կառավարությունը խոստացել էր առաջիկա օրերին շուրջ 3,000 ուսուցչի ուղարկել առավել տուժած 114 ավագ դպրոցներ՝ բացակայող աշխատակիցներին փոխարինելու համար։
The education minister said that as of Tuesday, 35 percent of them had already been appointed.
Կրթության նախարարի խոսքով՝ երեքշաբթի օրվա դրությամբ՝ նրանց 35 տոկոսն արդեն նշանակվել է։
The National Union of Students, however, described the government’s move as “crumbs”, demanding an increase of 10 billion euros in funding for high schools.
Ուսանողների ազգային միությունը, սակայն, կառավարության այս քայլը որակել է որպես «փշրանքներ»՝ պահանջելով ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացնել 10 միլիարդ եվրոյով։
Translation by Emma Chobanyan
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

The world of thieves is being "blown up," can't you fight in the army? Hovhannes Kocharyan
Factor.am / 3 hours ago

How many channels of drug trafficking have you closed? This is the important thing, not how many "drug dealers" you caught. Hovhannes Kocharyan
Factor.am / 4 hours ago

Russia is nervous about the railway issue - there is no room for concessions. They are raising the price, even if they have to concede.
Factor.am / 4 hours ago

Issues of cooperation were discussed with the President of the Casimir Pulaski Foundation
Factor.am / 4 hours ago



